ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 02

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը եւ շնորհավորել հայոց բանակի կազմավորման 25—րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծելով հայ—իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ—իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։
Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։ 
Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «ՀՀ»—ն հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թվականի գործունեության ամբողջական հաշվետվությունը։
Նույն օրն արդեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մանրամասն պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին։
Ապրիլից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ կայացան, եւ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, սակայն, հետագայում Ադրբեջանը հրաժարվեց կատարել։ 
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳ նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այդ հարցի հետ կապված զարգացումներին եւ նշեց, որ Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց դրանք, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ։ Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են եռանախագահները եւ Հայաստանը, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024