ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 00:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 14

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է կառավարության եւ բիզնես հանրության միջեւ համագործակցությունը եւ նշել, որ բիզնեսը դիտարկում է որպես գործընկեր եւ տնտեսության շարժիչ ուժ։ «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել եւ հուսով ենք, որ ծանոթ եք դրանց։ Կառավարության 100—օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը։ Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք։ Չափազանց կարեւորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ—ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,–ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով նաեւ բիզնես հատվածի եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը։ 
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել եւ վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից եւ ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից։ «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր եւ գործընկեր։ 2017 թվականին իրատեսական ենք համա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՏՄ շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի եւ միասնական շուկայի տրանսպորտային ծառայությունների ձեւավորմանն առնչվող խնդիրները քննարկվեցին փետրվարի 11—ին Ծաղկաձորում մեկնարկած միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6—րդ խորհրդակցության ընթացքում։ Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ երկրների միջեւ տրանսպորտային քաղաքականությունը, ոլորտին եւ ենթակառուցվածքներին առնչվող արդիական այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կարեւոր համաձայնություններ ու ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր սահմանափակումների վերացմանը։ Աշխատանքային քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ նպատակով Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ։
«Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ իր հերթին հատուկ նշանակություն է տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Հայաստանը մասնակցում է նաեւ միջազգային փոխադրումների ազատականացման գործընթացին, ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական արգելքների վերացմանը։ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հիմնական խնդիրներից մեկը բեռների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագրի իրականացումն է։ Կաբոտաժային փոխադրումների կարգավորման վերաբերյալ Հայաստանում արդեն կատարվել են օրենսդրական փոփոխություններ, եւ այս փուլում Հայաստանը պատրաստ է այդ փոխադրումների իրականացմանը»,–վստահեցրեց նախարարը։
Մանրամասնելով ԵԱՏՄ տարածքում ավտո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 303 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն անցնելու են ՀՀ նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պայմաններում, և էականորեն փոխվել է նաև քվեարկության կարգը:

Առաջին անգամ Հայաստանում քվեարկությանը մասնակցելու գրանցման գործընթացը կանցկացվի հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով, ինչը բացառում է կրկնաքվեարկությունների հնարավորությունը: Այնուամենայնիվ, կան պնդումներ, որ քվեարկության նոր կարգը բավականին բարդ է և խճճված, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ:

Նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կունենան սեփական քվեաթերթիկը, որի մի հատվածում կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուս կողմում տվյալ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անունները: Եթե նախկինում քաղաքացին իր ընտրությունը կատարելուց հետո քվեաթերթիկը պետք է ծալեր և նոր միայն այն ծրարի մեջ դներ, ապա նոր կարգով քվեաթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի ԱՌԱՆՑ ԾԱԼԵԼՈՒ:

Նորամուծություն է նաև ընտրողից ԱՋ ՁԵՌՔԻ ՑՈՒՑԱՄԱՏԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ, որից հետո միայն տեխնիկական սարքավորումը կտպի  նրա քվեարկության կտրոնը:

Հաշվի առնելով քվեարկության կարգի փոփոխությունը և նոր  տեխնիկական սարքավորումներով գրանցման գործընթացը` Մանրամասն ներկայացնում է քվեարկո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների եւ հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված ս. պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Սարգսի մասունքակիր աջով։ Այնուհետեւ առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն։
Հանրապետության նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ. «Սրբազա՛ն հայր,
Հարգելի՛ ծնողներ,
Սիրելի՛ զինվորներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը զորավար էր, եւ այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին։ Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների եւ երիտասարդների համար։ Ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին։
Սիրելի՛ զինվորներ,
Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024