ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ներառված է 1539 թեկնածու։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Տարածքային ցուցակներով Ազգային ժողովի ընտրություններին բոլոր քաղաքական ուժերից, ընդհանուր առմամբ, կմասնակցի 1191 թեկնածու»։
Տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, իսկ ամենաքիչը՝ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում։ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 110 թեկնածու, իսկ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում՝ 60։
Նա հավելել է, որ առաջիկա 10 օրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին ծավալուն աշխատանք ունի իրականացնելու, քանի որ պետք է այդ ընթացքում ավարտին հասցվի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների գրանցման գործընթացը։ «Բավականին լուրջ աշխատանք ունենք իրականացնելու, քանի որ պետք է ոչ միայն ուսումնասիրենք բոլոր ուժերի ներկայացրած առաջադրման փաստաթղթերը, այլ ստուգենք ցուցակներում ներառված բոլոր անձանց տվյալները»,—եզրափակել է Մուկուչյանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է փետրվարի 12—ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման ընթացքում գրանցված խնդիրներին ու թերություններին։
Նա նշել է, որ նախապես փորձարկում նախատեսված չէր, սակայն սարքավորումներ պատրաստող ընկերությանը խնդրել էին մի փոքր խմբաքանակ ավելի շուտ պատրաստել՝ հետագայում հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ Փորձարկման արդյունքում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 238 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1988թ. փետրվարի 20—ը, որ Արցախի տարեգրության մեջ է մտել որպես երկրի քաղաքական պատմության նոր փուլանիշ եւ ԼՂՀ տոնացույցում նշվում է որպես Վերածննդի օր, փաստորեն պետական անկախության հիմնաքարը դարձավ։
29 տարի առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ մի այնպիսի բացառիկ պատմական իրադարձություն, որը ճակատագրական եղավ ողջ հայ ժողովրդի համար։ Այդ օրը՝ փետրվարի 20—ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով երկրամասի հայազգի բնակչության ցանկության վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։ Որոշում, որն արցախահայության կամարտահայտության արտացոլումն էր, իրավական հարթությունում՝ սեփական ճակատագրի եւ ազատության տնօրինման համար ժողովրդի արդար պահանջի դրսեւորումը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ազգայնամոլները հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեցին նստաշրջանը տապալելու համար եւ սվիններով, ծանրագույն դիմակայության պայմաններում «ընդունեցին» նստաշրջանի վճիռը՝ փորձելով թույլ չտալ հիմնախնդրի խաղաղ լուծումը։ Սակայն ոչ մի բռնություն, սպառնալիք ի զորու չէին կանգնեցնել պայքարի այն ալիքը, որը ծավալվել էր Արցախով մեկ։ Ժողովուրդն անդրդվելի էր իր ընտրության մեջ։
Ազգային համախմբման շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները եւ դիմակայել հակառակորդին, արցախահայությանը փրկել բռնի տեղահանումից ու զանգվածային կոտորածներից։ Արցախը, Հայաստանն ու սփյուռքը դարձան մի կուռ միասնություն եւ համատեղեցին ուժերը զինված թշնամու դեմ։ Իսկ դա ամենալուրջ մարտահրավերը դարձավ համազգային պայքարում։ Սկսվեց գոյի նոր պայքար, մեծ գոյամարտ հանուն արժանապատվության եւ հող հայրենիի, հանուն արդարության եւ ազատութ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները եւ նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ն։ Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են եւս ՀԿ–ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով։
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ։
Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման եւ արտահանման գործընթացի հետ եւ ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ–ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել։ Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 264 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024