ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 14:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 23

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինին եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը եւ վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, եւ հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։ 
ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ առեւտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Նրանց անհրաժեշտ է 54 մանդատ
 

Երեկ «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Նուբարաշենում։ Դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թակել է մարդկանց դռները եւ բաժանել իրենց դաշինքի նախընտրական բուկլետները՝ նշելով, որ ինքն այդտեղ է առաջադրված։ Նա իր այդ քայլը բացատրում է նրանով, որ օրերս Նուբարաշենի բնակիչները բողոքել էին, թե իրենք ծայրամասում են ապրում, ու ոչ ոք չի գնում իրենց ծրագրերը ներկայացնելու։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Ելքն» ունի 54 մանդատի ակնկալիք։
«Նոր Սահմանադրության համաձայն, եթե չունենանք 54 մանդատ, չենք կարողանա վարչապետ նշանակել եւ կառավարություն ձեւավորել»,—բացատրել է պատգամավորը՝ քաղաքացիներին հորդորելով չփոշիացնել իրենց ձայները եւ քվեն տալ իրենց։
«Առանց կասկածելու՝ ձեր ձայնը տվեք դաշինքին։ Դուք գիտեք, որ ես ու Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունեինք, բայց հանուն Հայաստանի տեսլականի՝ ամեն ինչ մի կողմ ենք դրել»,– ընդգծել է նա։
«Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ասում ենք՝ «Ելք կա»։ Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է. վստահեք մեզ եւ տվեք ձեր քվեն, իսկ մենք կօգնենք լուծել ձեր խնդիրները»,–նշել է դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Զարուհի Բաթոյանը, որն առաջադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում համակարգային փոփոխություններ բերելու համար։
Բաթոյանի խոսքով, մարդիկ շատ ջերմ են ընդունում իրենց, ինչը հույս է տալիս կարծելու, որ ԱԺ—ում բավարար ներկայացվածության պարագայում «Ելքը» ընդդիմադիր այլ ուժերի հետ կկարողանա հակակշռել իշխանությանը։


Կարող են վերացնել ստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բելգիայի թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին շատ տպավորված են Ստեփանակերտում կայացած հանդիպումներից։ Նրանք հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում եւ արտաքին գործերի նախարարությունում։ Պատվիրակության անդամներին ընդունել է նաեւ երկրի նախագահ Բակո Սահակյանը, ով կարեւորելով նրանց այցը՝ ընդգծել է, թե «երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն»։
Պատվիրակության անդամները տեղյակ են, որ Արցախ այցելելու համար հայտնվում են Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Զավեշտալի այդ իրողությանը նրանք ծիծաղով են վերաբերվում եւ հորդորում խելամիտ լինել։ «Ինձ ամենեւին չի մտահոգում Ադրբեջանի դիրքորոշումը, եւ նման խնդիրների ես առաջին անգամ չեմ առնչվում,–ասում է Բելգիայի թագավորության Դաշնային խորհրդի անդամ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը։–Կարծում եմ, որ նման վճիռներ կայացնելիս՝ մարդիկ ավելի խելամիտ պիտի լինեն ու միջազգային հանրության առաջ չվարկաբեկվեն»։
Արցախում՝ Բելգիայի խորհրդարանականների այցի արդյունքներն ամփոփվել են երեկ կայացած մամուլի ասուլիսով, որտեղ հյուրերը կիսվել են իրենց տպավորություններով եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
«Մեզ համար շատ ուրախալի է լինել այստեղ եւ փորձել բացահայտել Արցախը։ Երբ մեր գործընկերներին պատմում ենք ձեր երկրի մասին, շատերը խոստովանում են, որ ընդհանրապես տեղյակ չեն Արցախի մասին, բայց երբ իրազեկում ենք, որ հատկապես աշխարհաքաղաքական հարցերում այն մի այնպիսի տարածք է, որ շատ կարեւոր է Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար, նրանց հետաքրքրությունն անմիջապես աճում է, ու հարցերի հսկա շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024