ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 09

«Իսլամական պետության» ձեռքերն արդեն հասել են Իրան։ Ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում կատարված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը։ Երեկ մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ։ Հարձակումների հետեւանքով, ըստ Իրանի ՆԳՆ—ի, 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա։ Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները խորհրդարան են մտել կնոջ հագուստներով։
Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել է երկու զինյալ։ Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել։
Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը։
Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։
Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբն են ձերբակալել, որը եւս հարձակում էր նախապատրաստում։ Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չի նշվում։
Իրանի հետախուզության նախարարությունը Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։
ԻԻՀ—ում ՀՀ դեսպանությունն էլ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ եւ մարդաշատ վայրեր (մետրո, շուկա եւ այլն) այցելությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահին երեկ հայ—չինական հարաբերությունների օրակարգի եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը եւ Ռոբերտ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին՝ հանրապետության նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների եւ ներկայացուցչությունների կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաեւ՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։
Դեսպան Մանասարյանից նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ—չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաեւ դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթի նպատակը անդամ երկրների միջեւ աշխատուժի, կապիտալի եւ ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հարկային եւ մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանակներում» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը։
«Մեր նպատակը երկրների սուվերենությունն ապահովելը չէ, բոլոր երկրների տնտեսությունները մեկ հարթության վրա բերելը չէ, այլ ֆինանսական շուկաները եւ հարկային քաղաքականությունները ներդաշնակեցնելն է։ Մեր հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը դյուրացնելն է»,–ասաց նա։
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգի տակ են պահում երկրների կողմից վարվող քաղաքականությունը եւ ինչ—ինչ խնդիրների վերհանման դեպքում դիմում են անդամ երկրներին՝ դրանք վերացնելու առաջարկով։
«Այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկը անդամ երկրների վարչական մարմինների տեղեկատվության փոխանակումն է։ Կարեւոր է նաեւ «մեկ պատուհանի» գործընթացի ներմուծումը։ Դրա վերջնական նպատակն այն է, որ մաքսային սահմանները հատելու ժամանակ մարդիկ անցնեն մեկ պատուհանի սկզբունքով։ Այս պարագայում սահմանը հատելը կտեւի րոպեներ»,–նշեց Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ 2018—19 թվականներին արդեն հնարավոր կլինի անցնել բոլոր գործընթացների թվայնացման։
Ոչ ներկայումս, ոչ էլ մոտակա ժամանակներում չեն նախատեսվում ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթի հաստատմանն ուղղված աշխատանքներ, ասաց Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով միասնական արժույթի վերաբերյալ տարածված խոսակցություններին. «Եթե այդ աշխատանքները տարվեին, ապա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024