ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 22

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
հարգելի՛ պատգամավորներ,
տիկնայք եւ պարոնայք,
Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017—2022 թվականների համար։
Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներին, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից, եւ մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները։
Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ եւ հնարավորություններ ունենք։
Ունենք նաեւ ապագայի հստակ տեսլական՝ գիտենք ինչն է պետք փոխել եւ ինչպես, եւ սկսել ենք դա իրագործել։
Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում մեր լուծումները եւ ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. մեր սահմանների մոտ 83 տոկոսը փակ է, եւ միայն 17 տոկոսն է բաց։
Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ։ Կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական իրադարձություններից։
Մեր իրականությունը դեռ երկար լինելու է այսպիսին։
Ունենք նաեւ ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք։
Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ միայն հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը։
Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։
Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում։ Նրանք սակայն, կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածությամբ, օր ու գիշեր աշխատելով, զրկանքներ կրելով՝ բռնած գործի նկատմամբ հավատով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 8—րդ մասի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության՝ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 125 էջից բաղկացած ծրագիրը՝ նշելով, որ այն արտացոլում է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների տեսլականն առաջիկա հինգ տարիների համար։ Ըստ նրա՝ կառավարության վերջին ինն ամիսների աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, թե ինչ է պետք փոխել եւ ինչպես, հստակ տեսանելի է իրականությունը։ «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։ Մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է»,–նշել է ՀՀ վարչապետը։ 
Վարչապետին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց նա տվել է սպառիչ պատասխաններ։


Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ 
 

Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ծրագրով աղքատության խնդիրը չի լուծվելու, եւ անդրադարձել է տնտեսական աճի տեմպերին, պետական պարտքի ռիսկայնությանը, ներդրումային քաղաքականությանը, արտագաղթի աճող տեմպերին։ Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու։ Տիգրան Ուրիխանյանը անդրադարձել է կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերին եւ առաջնահերթություններին։ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը հռչակագրային բնույթ ունի, այն պետք է լիներ հակիրճ, թիրախային, չափելի դրույթներով, որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024