ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 14

Այսօր Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը (La Fute Nationale), որը համարվում է ֆրանսիացիների համար կարեւորագույն տարեկան միջոցառումներից մեկը։ Այդ օրն անցկացվում են ավանդական բացօթյա միջոցառումներ՝ զորահանդես, Փարիզի հրշեջ ծառայությունների կողմից կազմակերպվող փառատոն, ընդունելություն Ֆրանսիայի բոլոր օտարերկրյա դեսպանատներում, մեծ ընդունելություն Ելիսեյան պալատում, քաղաքապետարաններում։
Խոսելով Ազգային տոնի մասին՝ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն երեկ ասուլիսում նշեց, որ տոնը հաստատվել է 1880թ. հուլիսի 6—ին։
«Տարածված կարծիք կա, թե հուլիսի 14—ն ասոցացվում է Մեծ ֆրանսիական հեղափոխության ընթացքում 1789թ. հուլիսի 14—ին Բաստիլի ամրոցի գրավման հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Ազգային տոնը կապված է Բաստիլի գրավման առաջին տարելիցին՝ 1790թ. հուլիսի 14—ին տեղի ունեցած «Համադաշնության տոնի» (Fute de la Federation) հետ, որի անցկացման օրը հենց ընտրվեց որպես Ֆրանսիայի Ազգային տոն։ Իրականում Ազգային տոնը պարունակում է երկու բաղադրյալ. առաջինը՝ Բաստիլի գրավումն էր, որով վերջ դրվեց միապետությանը, եւ երկրորդը՝ «Համադաշնության տոնը», որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ միավորված ֆրանսիացի ազգին»,–ասաց դեսպանը։
Ժ. Շարպանտիեն տոնի համատեքստում անդրադարձավ նաեւ Եվրոպայում տիրող ներկայիս վիճակին, ինչպես նաեւ Էմանուել Մակրոնի՝ նախագահ ընտրվելուն։ Նրա խոսքով՝ Է. Մակրոնի ընտրվելը մեծապես պայմանավորված էր նաեւ նոր նախագահի՝ խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով, որում նա միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը. «Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում եւս նկատվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի շեշտադրումները Բրյուսելում հիմնականում պահպանվեցին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո օրերս կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Անդրադառնալով այդ իրադարձությանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն շեշտել է, թե իրենք միշտ նշել են ու շարունակում են նշել, որ կողմնակից են երկրների միջեւ ուղիղ ու հնարավորինս կանոնավոր բանակցությունների։
«Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ վերջին հանդիպումը երկու արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ։ Խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի, հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով։ Իսկ բանակցելու համար մարդիկ պետք է հանդիպեն կանոնավոր կերպով, ինչի արդյունքում եզրահանգումների կկարողանան գալ։ Տպավորություն է, որ նման հանդիպումները միտված են հետագայում ավելի դրական զարգացումների՝ չսահմանափակվելու համար միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով, այլ, կարծես, ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումներ։ Տպավորությունը, ամեն դեպքում, դրական է։ Հիմա պետք է ակտիվորեն աշխատել, որ այս վերջին հանդիպմանը հաջորդեն այլ հանդիպումներ»,—նշել է նա։ 
«Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն անչափ կարեւոր է՝ անկախ արձանագրված արդյունքից։ Այս հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս կոնֆլիկտը շատ բարդ է ու հեշտ չէ միանգամից ինչ—որ մեծ բան փոխել։ Բազմաթիվ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես բոլորովին համաձայն չեմ։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հարկ է կյանքի կոչել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված իրավունքները, իսկ ուժի կիրառումն ուղղակի անթույլատրելի է»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ներկայացուցչ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ։ Փառատոնի մասնակիցները հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրանի» անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաեւ այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին։
Համաձայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետեւողականությամբ եւ նվիրվածությամբ ամեն տարի Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը։
Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգեւում մեր հանդիսատեսներին, այլեւ կարեւոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական եւ աշխարհայացքային աճի տեսանկյունից։ Այս փառատոնը նաեւ կոչված է ստեղծելու համապատասխան հոգեւոր—մշակութային միջավայր եւ մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ։
Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը եւ ավանդույթներին։ Մեր դասական ժառանգությունը եւ ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման։ Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք եւ դիտարկենք համաշխարհային եւ միջազգային համատեքստում։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024