ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 24

«Հայ—իրանական հսկայական ներուժ կա, որը չի մտել գործառնական դաշտ եւ չի իրականացվել»,–Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը։
Նրա խոսքով, եթե Հայաստան— Իրան երկաթուղու, իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերն ավելի իրատեսական դառնան եւ Հայաստանում քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգալիորեն կընդլայնվեն, այդ հանգամանքը կարող է նպաստել նաեւ տարածաշրջանային կայունության մակարդակի ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ չափազանց կարեւոր շեշտադրում էր սա. «Ըստ էության, կարծում եմ, որ այդ երկու ծրագրերի իրականացման պարագայում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն կբարձրանա, ոչ միայն շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաեւ սա պետք է համարել իրանական կողմի ակնարկ առ այն, որ եթե Իրանը Հայաստանում ունենա իր համար տնտեսական կարեւորություն ներկայացնող նման խոշոր ծրագրեր, ապա նաեւ որոշակիորեն իրանական կողմը պատրաստ է ուժեղացնելու մեր անվտանգության համակարգը՝ պաշտպանելու նախ եւ առաջ սեփական տնտեսական շահերը մեր երկրում»։
Խոսելով Հայաստան—Իրան, Ադրբեջան—Իրան երկաթգծերի ծրագրերի մասին, իրանցի փորձագետն ասաց, որ եթե Իրանը Ադրբեջանի հետ երկաթուղին դիտարկում է Ռուսաստանի հետ կապվելու միջոց, ապա Հայաստանի հետ երկաթուղին՝ Հայաստանի եւ Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա։
Նա նշեց, որ այսօր քննարկվում է նաեւ Իրաքի հյուսիսով ելք դեպի Եվրոպա ծրագիրը։ Իրանցի փորձագետը հիշեցրեց, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղին փաստացի անցնում է Թուրքիայով։
«Ես՝ որպես Հայաստանի բարեկամ եւ Իրանի հայրենասեր, կուզենայի հորդորել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առեւտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առեւտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ առեւտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը եւ ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան–ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024