ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23

Իրաքի Քրդստանի Ինքնավարության իշխանությունները որոշել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25—ին անկախության հանրաքվե անցկացնել, ինչը համարում են իրենց օրինական իրավունքը։ Իրաքի կենտրոնական իշխանությունը դեմ է հանրաքվեին՝ ժամանակավրեպ լինելու պատճառաբանությամբ։ Մանավանդ որ Բաղդադ—Արբիլ լուրջ տարաձայնություններ կան նավթի պաշարներով հարուստ Քիրքուքի պատկանելիության շուրջ, որը մասնակցելու է հանրաքվեին որպես ինքնավարության տարածք։ 
Սակայն Քրդստանի Ինքնավարության անկախությանը խիստ դեմ են նաեւ տարածաշրջանի երկրներից շատերը, առաջին հերթին՝ Թուրքիան, ապա՝ Իրանը։ Արեւմուտքը թեեւ կարեւորում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, սակայն իրականում հանրաքվեն կանխարգելելու ուղղությամբ լուրջ քայլ չի կատարում։ Իսկ ՄԱԿ—ը հայտարարել է, թե որեւէ ձեւաչափով չի մասնակցելու հանրաքվեին։
Թուրքիան, ի սկզբանե խիստ դեմ լինելով, դատապարտել է հանրաքվեն, հայտարարել, որ ջանք չի խնայելու այն կասեցնելու ուղղությամբ եւ շեշտել, որ երկրների տարածքային ամբողջականությունն այսօր առաջնային է։ Մյուս կողմից Անկարան հանրաքվեի դեմ ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել հարեւան երկրների, այդ թվում նաեւ Իրաքի հետ։ Թեեւ նրանց փոխհարաբերություններում տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, այդուհանդերձ, այժմ Անկարան ձգտում է համագործակցության եզրեր գտնել Բաղդադի հետ հանրաքվեն ձախողելու ուղղությամբ։ 
Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուի այսօր կայանալիք այցն Իրաք ըստ ամենայնի հենց այդ նպատակով է։ Չնայած այս առիթով Թուրքիայի ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ Չաուշօղլուի այցի նպատակը երկկողմ հարցերի շուրջ բանակցելն ու կարծիքներ փոխանակելն է։ Ըստ հայտարարության՝ նա հանդիպումներ է ունենալու երկրի նախագահ Ֆուադի, վարչապետի, ԱԳ նախարարի, խորհրդարանի նախագահի եւ թո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան վտանգավոր խաղ է սկսել՝ քաղաքական հաշվարկներով

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրերս հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ—ի հետ կնքել ազատ առեւտրի գոտու համաձայնագիր։ Հայաստանում հայտարարությունը զգալի արձագանք է գտել։ Բայց արդյո՞ք Թուրքիան իսկապես ցանկանում է ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր, թե՞ դա լոկ հայտարարություն է, որը պայմանավորված է Արեւմուտքի հետ բարդ հարաբերություններով։
«Գիտեք, որ այս վերջին օրերին Գերմանիան կրկին հայտարարեց, որ Թուրքիայի հետ ԵՄ—ի ազատ առեւտրի գոտու պայմանագիրը չի ստորագրվի։ Հայտնի է, որ նրանք ազատ առեւտրի գոտի ունեցել են, բայց հիմա այնտեղ ինչ—որ գործընթաց պետք է լիներ՝ է՛լ ավելի սերտ տնտեսական համագործակցություն, նույնիսկ խնդիր էր դրվել ԵՄ—ին Թուրքիայի անդամակցության մասին, բայց ԵՄ անդամ Գերմանիայի, Ավստրիայի եւ այլ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների այս վերջին սրացումը, այնտեղ մարդու իրավունքների վատթարագույն վիճակը հանգեցրեց նրան, որ ԵՄ—ն հստակ փակեց Թուրքիայի անդամակցության հեռանկարը, եւ ամենակարեւորը, ազատ առեւտրի պայմանագրի թարմացումն այժմ մերժում են։ Ուղղակի Մերկելը դրա շեշտը նորից դրեց»,– «168.am»—ին ասել է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։
Ըստ նրա՝ այս հարցում Հայաստանի հետ սահմանի փակ լինելու խնդիրը գլխավորը չէ։ Ս. Գրիգորյանի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք՝ Թուրքիայի պաշտոնյայի հայտարարությունը շանտա՞ժ է Եվրոպայի նկատմամբ, թե՞ իրական ցանկություն. «Եթե պատկերացնենք, որ շանտաժ չէ, եւ իրենք իսկապես ուզում են ստորագրել նման համաձայնագիր ԵԱՏՄ—ի հետ, այստեղ է, որ Հայաստանը, քանի որ ԵԱՏՄ անդամ է, մեծ առավելություն է ստանում։ Հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 2—ին Արցախի ժողովուրդը Հայաստանի եւ սփյուռքի հետ կնշի ԼՂՀ հռչակման 26—րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ ստեղծված է տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ։
Ինչպես հայտնի դարձավ տոնական միջոցառումների ծրագրից, համալիրը բավական հագեցած է, բազմազան։ Ա. Ղուլյանի խոսքով, հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում, ուշագրավ ձեռնարկումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը՝ 1991 թվականից ի վեր։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարված է առավել մեծ պատասխանատվություն, նախաձեռնություն եւ անձնական ակտիվություն դրսեւորել։ Այս օրերին վերջին աշխատանքներն են իրականացվում մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցների ու հրապարակների, հուշահամալիրների, տեսարժան վայրերի բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ, պատասխանատուների կողմից ջանքեր են գործադրվում տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Ըստ կառավարական հանձնաժողովի նախագահի, տոնակատարությունները կմեկնարկեն սեպտեմբերի 1—ին՝ Վարդենիս— Մարտակերտ ավտոմայրուղու հանդիսավոր բացման արարողությամբ։ Ուսումնական տարվա առաջին պարապմունքը դպրոցներում եւ մյուս կրթօջախներում, որ նվիրված է ԼՂՀ հռչակման տարեդարձին, վարելու են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներն ու արցախյան պատերազմի վետերանները։ Անչափ հագեցած է լինելու մշակութային եւ մարզական միջոցառումների ծրագիրը։ Մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում կազմակերպելու են տարբեր մարզաձեւերի մրցումներ եւ ցուցադրական խաղեր, համերգներ, ցուցահանդեսներ։ Սեպտեմբերի 1—ին Շուշիի հիմնանորոգված մշակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախությունը գաղափար է, երազանք, մտածողություն, ինքնադրսեւորման կերպ ու հոգեվիճակ։ Դրան հասնելու համար պետք է պատրաստ լինել նաեւ զրկանքների, դժվարությունների, քանզի քո գոյության նոր կերպը միջազգային ասպարեզի մեծ ու փոքր դերակատարներից շատերին կարող է հաճո չլինել։
Յուրաքանչյուր գործընթաց ունի սկիզբ։ Անկախության գործընթացի արմատները ձգվում են դեռ խորհրդային շրջանի խորքերը, իսկ լիուլի դրսեւորվեցին ղարաբաղյան շարժման տարիներին՝ 1990թ. օգոստոսի 23—ին հանգեցնելով տրամաբանական հանգրվանին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը։ Արդեն բոլորի համար միանշանակ էր, որ հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ մեկ տարի անց անկախության հանրաքվեով վերահաստատեց իր ընտրության աննահանջությունը։
Այն, ինչ երազանք էր դարեր շարունակ, միս ու արյուն ստացավ, դարձավ մեր օրակարգը, մեր գործունեության ուղենիշը։ Ինքնիշխան, ազատ ու անկախ երկրի քաղաքացու պարտավորեցնող կոչումը կամք, ուժ եւ վստահություն տվեց մեր սերնդին չընկրկելու խոչ ու խութերի առջեւ, չվախենալու ապագայի հաճախ եւ տհաճ անակնկալներից։
Սկիզբը հաստատուն է, հիմքը՝ ամուր, ու կես ճանապարհից ետ դառնալուն երբեք չտրվելու հաստատամտությունը պետք է լինի առաջնորդող։ Դա է պահանջում այս գաղափարին նվիրաբերվող ազնիվ ու անձնվեր հոգիների արյան պարտքը։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

                                         

Այսօր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպում ունեցավ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը: Նախարարն առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ: Լեւոն Մկրտչյանը, խոսելով ուսուցիչների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտակերտի շրջանում այգեգործությունը շարունակում է մնալ գերակա, ավանդական ճյուղերից մեկը, որով գյուղացին համալրում է իր ընտանեկան բյուջեի մի զգալի մասը, իսկ որոշ ֆերմերների համար այն եկամտի լուրջ աղբյուր է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նռան այգիներին, որոնց մշակմանն ու ընդլայնմանը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձվում Արցախում։
Շրջանի պատասխանատուների եւ համայքների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությանը, հստակեցնելով գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունները, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկաներին հորդորել է «ելնելով տափաստանային գոտու շահեկան եւ, առաջին հերթին՝ ոռոգման հնարավորությունից, զարկ տալ պտղաբուծությանը»։ Կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է նռան նոր այգիների հիմնադրման անհրաժեշտությունը՝ ծրագրի իրագործման համատեքստում կարեւորելով պետության կողմից երաշխավորվող ֆինանսական աջակցությանը։
«Բացելով փակագծերը» Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր միջազգային շուկայում նռան բերքի իրացման խնդիր չկա։ Սպառողների շրջանում պահանջարկ են վայելում ինչպես սեղանի սորտերը, այնպես էլ վերամշակված հյութերը։ Նրա խոսքով, արդեն գալիք տարում շրջանում մտադիր են նոր այգիների հիմնադրման նպատակով ներդրումներ կատարել ոչ միայն պետական, այլեւ օտարերկրյա գործարարները։ Գյուղնախարար Արամ Մխոյանն էլ տեղեկացրեց, թե «լրջորեն ուսումնասիրվել են միջազգային շուկաները՝ սկսած Ռուսաստանից մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ գործարար մարդիկ առաջարկում են լայնորեն համագործակցել, պտղաբուծության, մասնավորապես՝ նռան արտադրության ոլորտում, հավաստիացնելով, թե իրացման խնդրում ոչ մի խոչընդոտ չի լինելու»։
Ըստ վարչապետի, Մարտակերտի շրջանում, ուր մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվել, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1993թ. օգոստոսին ղարաբաղյան ռազմաճակատում բուռն իրադարձություններ էին ընթանում։ Հուլիսի 23—25—ը Աղդամ քաղաքի եւ համանուն շրջանի զգալի մասի կորստից հետո Ադրբեջանում վերստին սրվել էին երկպառակությունները, մեղադրանքներ էին հնչում նորելուկ նախագահ Հեյդար Ալիեւի եւ զինական խռովարար Սուրաթ Հուսեյնովի հասցեին, քաղաքի կորուստը համարվում էր «նախօրոք պատրաստված դավաճանության» արդյունք։ 
Հուլիսի 28—ին Թարթառի ու Մարտակերտի շրջանների սահմանագլխին կայացավ հանդիպում ԼՂՀ ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունների միջեւ, որին հայկական կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Համաձայնություն կայացավ ավելի վաղ ձեռք բերված հրադադարյան պայմանավորվածությունը կատարելու եւ գերիների փոխանակման հարցում։ Ակնհայտ էր, որ սեփական երեսը չկորցնելու եւ իր նախագահությունը իրավահեղինակացնելու համար Հեյդար Ալիեւը կարիք ուներ շունչ քաշելու եւ վերադասավորելու ուժերը։ Այդպես էլ եղավ։
Կորցրած լինելով Աղդամը, Մարտակերտը, ավելի վաղ՝ Քյալբաջարի շրջանը (ներկայումս՝ Քարվաճառ—Շահումյան), ըստ այնմ՝ նաեւ Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածը՝ Ադրբեջանը 1993թ. հուլիս—օգոստոսին իր հիմնական ուժն ու հարվածի թափը կենտրոնացրեց ռազմաճակատի հարավային եւ հարավ–արեւելյան ուղղությամբ (Ֆիզուլի—Ջաբրայիլ)՝ զուգահեռաբար շարունակելով ռազմական թիրախավորման ենթարկել նաեւ ՀՀ ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերը։
Արդեն հուլիսի 30—ին ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը։ Ֆիզուլիից հրետակոծվեցին Հադրութը, գրոհներ կազմակերպվեցին Մարտունու դիրքերի ուղղությամբ, ինչպես նաեւ հրետակոծման ենթարկվեցին ներկայիս Գեղարքունիքի Վերին Ճամբարակ, Տավուշի Մովսես ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 684 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն–մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այն մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության իրավական մեխանիզմներին եւ գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին եւ երաշխիքներին։ Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները։ Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն–մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման։
Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաեւ տարբեր առաջարկություններով։ Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների եւ կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ճիշտ է՝ մեր ունեցած կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»,—հայտարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը։ ՊՈԱԿ—ի ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ սրտացավորեն ու ավելի ուշիմ կերպով կշարունակեն պահպանել մեր արգելոցի հարստությունը։ «Բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը այս պահին չեզոքացվել է, եւ շարունակվում են հետհրդեհային աշխատանքները»,—նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով հրդեհի մարման գործում օգնողներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 19—20—ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվել է մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1—ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ։
Բոլոր հրդեհները հրշեջ—փրկարարները մեկուսացրել են եւ մարել։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգեւատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ—76» ինքնաթիռի անձնակազմին։
«ԻԼ—76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգեւատրել է նաեւ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
Իսկ Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ—ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 20—ին հրդեհի հետմարման աշխատանքներին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024