ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 12:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 04

Փաստահավաք առաքելությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը՝ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ—Շաֆինի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթը եւ ու Ռեյչել Հարդերը։
Այցի շրջանակներում խորհրդարանականները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում, Ազգային ժողովում եւ արտգործնախարարությունում, հանդիպումներ են ունեցել հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը։ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ «այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողվի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ—Շաֆին, մասնավորապես. նշել է, թե «Արցախը ազատության համար պայքարի օրինակ է», եւ կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ։
Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարում Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը։ Նրանք իրենց տպավորություններն են կիսել կանադահայ համայնքի հետ փոխգործակցության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը պատվիրակության անդամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերստին տոնական հանդերձանքի մեջ է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախը Հայաստանի եւ սփյուռքի հետ հանդիսավորությամբ նշում է հանրապետության հռչակման 26—րդ տարեդարձը։ Իրադարձություն, որ պատմական մեծ նշանակություն ունեցավ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի կանխորոշման, նրա անկախացման, պետականության հաստատման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, բնակչության անվտանգության ապահովման խնդրում։
1991թ. սեպտեմբերի 2—ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց ԼՂՀ հռչակման մասին հռչակագիր, ինչը նոր էջ բացեց Արցախի բազմադարյա պատմության մեջ։ Հետագայում, դեկտեմբերի 10—ին կայացած հանրաքվեի արդյունքներով ստեղծվեց հայկական երկրորդ անկախ պետությունը։ Ասել է թե՝ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման գործընթացում իր նախկին ինքնավար կազմավորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետության մակարդակի՝ անցնելով պետականաշինության փուլերը։ Որպես փլուզված խորհրդային դաշնային պետության սուբյեկտ, նա փաստացի դուրս եկավ ոչ թե Ադրբեջանից, որի մաս երբեք չի եղել, այլ ԽՍՀՄ կազմից։ Պատահական չէ, որ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ իրավաբանական որեւէ ծանրակշիռ ու հիմնավորված փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կառներ ԼՂՀ հռչակման օրինականությունը։
Արցախահայությունը դրսեւորեց հայ ժողովրդին բնորոշ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են արիությունն ու սխրագործությունը, փորձությունները հաղթահարելու եւ նպատակին հասնելու հաստատակամությունը, սերն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին, համախմբվածությունը։ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի ընդունումը տարիների ընթացքում հաստատեց անկախության ուղին ընտրած ժողովրդի կամքն արտահայտող համարձակ որոշման պատմական ու քաղաքական նշանակությունը։ Ցավոք, ինքնորոշմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության հռչակումը ժամանակի հրամայականն էր։ Այս համոզմունքն ունեն Արցախում՝ տոնական հանդիսության մասնակիցները, ովքեր աշխարհի համայն հայության հետ նշեցին ազատ Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը։
Սեպտեմբերի 2—ին վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր։ Իսկ ուրախ եւ զվարթ տրամադրության «մեկնարկը» տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուներով, խրոխտ քայլերգով անցնում էին կենտրոնական փողոցներով՝ ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին։ Ամենուր տոնական տրամադրություն եւ ոգեւորություն էր տիրում։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ խաղաղություն մաղթում, արժեւորում օրը։ Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով, hուշահամալիր էին շտապում ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ում արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը։
Վերածննդի հրապարակում թնդում էր երիտասարդների միասնական շուրջպարը։
Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում էին խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ՊՆ բարձրաստիճան սպաներ։ 
Արցախի անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը։
Պատերազմի կրակների եւ ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ եւ աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովի բանախոսները լրագրողների հետ զրույցներում անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցին։ 
«Հայաստանին բանակցությունները պետք են, եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար»,–ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք է բանակցելի լինես, խոցելի չլինես քո դիրքորոշումներում. «Եթե դու ասում ես, որ ոչ մի բան չպետք է զիջես, ինչ այսօր, ըստ էության, անում է Ադրբեջանը, դառնում ես անբանակցելի կողմ, եւ, բնականաբար, քո բոլոր պահանջները դիտվում են հակատրամաբանական եւ բանակցություններին հակընթաց քայլեր։ Մենք այդ տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք։ Մեզ այս փուլում բավարարում է այն հայտարարությունը, որ որեւէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում։ Նրա կարծիքով՝ քաղաքների համագործակցությունը ունի նաեւ քարոզչական կարեւորություն։
«Մասնավորապես, պետք է ճիգ թափել, որ այն քաղաքները, որտեղ հայություն կա, ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը։ Համագործակցության առումով դժվարություններ չեն լինի, քանի որ ամբողջ պետության որոշումը անհրաժեշտ չէ։ Քաղաքը կարող է ինքնուրույն որոշում կայացնել»,–ասել է Մարգարյանն ու հավելել, որ այն Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք։
«Այսօր պատերազմի մարտահր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024