ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 28

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10–րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացումը, որին ներկա է գտնվել  վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարեւոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման եւ փորձի փոխանակման համար։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարեւորում է այս ոլորտը, կարեւորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը։ Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար։ 2008–2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20–22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, եւ աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր»,–իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով, ներկայումս ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման եւ ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում է Միացյալ Թագավորության ԱԳ եւ համագործակցության նախարարության պետնախարարը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջեւ առկա համագործակցության ներուժը դեռեւս լիարժեք չի օգտագործվել։ Ուրախությամբ արձանագրելով վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատանքը՝ նախագահը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, եւ հայ—բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան։
Պետնախարար Ալեն Դանքնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հանրապետության նախագահին փոխանցելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ողջույններն ու բարեմաղթանքները՝ վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը եւս մեծ ցանկություն ունի զարգացնելու եւ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Ալեն Դանքնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով այն օգտագործելու համար։ Պետնախարար Դանքնը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ Միացյալ Թագավոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում նշվեց, որ Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, թե աջակցում է համանախագահների ինչ—որ հետաքրքիր առաջարկությունների։
Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով հարցին, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաեւ եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ։ Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը»։
Նա շեշտեց, որ այլ հարցերի շուրջ, հատկապես ինչ—որ առաջարկների, չի խոսվել։ «Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ այդպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»,—ասաց Հայաստանի ԱԳ նախարարը։
Նա կրկին անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը վերաբերում էր տարածքներ զիջելու հարցին՝ շեշտելով, որ որոշ մեջբերումներ եւ դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս են. «Ես չեմ խոսել ինչ—որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում։ Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը եւ Ադրբեջանն է փորձում անել։ Ես նաեւ նշեցի այն, որ, ինչպես եւ h ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների վերաբերյալ այս պահին հստակություն չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ 
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են այդ մասին։ Տեղյակ եք, որ եղել է պայմանավորվածություն, որ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, լինեն ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Բաքվում։ Կարծում եմ, որ այդ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն նախագահների հանդիպման ժամկետները։ Կարծում եմ, որ այդ հարցը կորոշվի այդ հանդիպումների արդյունքում»,–ընդգծել է Քոչարյանը։
Հարցին՝ համանախագահները նոր առաջարկներ ներկայացրե՞լ են, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում նոր առաջարկներ, ես լավ չեմ հասկանում։ Առ այսօր կա մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցությունների համար։ Դա Մադրիդյան փաստաթուղթն է։ Եթե բանակցությունների ընթացքում եղել են ուրիշ առաջարկներ, դա հարցի մյուս կողմն է։ Պարզապես իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո այնպիսին է, որ բոլորի համար ակնհայտ է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Առաջընթացն անհնար է նաեւ առանց բանակցություններին Արցախի մասնակցության, ինչի մասին բազմիցս խոսել են նաեւ համանախագահները։ Այս երկու հանգամանքը կա՝ վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, բանակցություններին Արցախի մասնակցությունը։ Որեւէ այլ նորություն գոյություն չունի»։ 
Անդրադառնալով հարցին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացությա՞ն են մատնվել, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ պատասխանել է. «ես չգիտեմ, թե ով է մոռացության մատնել, բայց հայկական կողմերն ու համանախագահները հաստատ մոռաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024