ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 10

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։
«Թումո» կենտրոնում նրան ցուցադրել են կենտրոնի սաների եւ ուսուցիչների ստեղծած հակակոռուպցիոն խաղը։
Դոդոնը կենտրոնի աշակերտների հետ խաղ է խաղացել եւ հասցրել է մի «կոռուպցիոների բռնել»։
Նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել ծրագրերի եւ նախագծերի հետ։ Նրան հետաքրքրել են այդ կենտրոնի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը։
Նա նշել է, որ «Թումո» կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաեւ Մոլդովայի երիտասարդների համար։
Մատենադարան այցի ընթացքում Մոլդովայի նախագահը եւս մեկ անգամ արտահայտել է իր հիացմունքը տեսածի վերաբերյալ։ «Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,– ասել է նախագահը։

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
«Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջեւ զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը։ Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ եւ պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք։ Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաեւ այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից գիտությունը տուժո՞ւմ է, թե՞ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ։ Բոլորս համոզված ենք եւ գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա։ Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,–հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը։ 
Այնուհետեւ ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ։
Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով։ Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ յոթ տասնյակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին եւ տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի առանձնազրույցը։
Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում, եւ բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
«Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում, եւ նախանշելու հեռանկարները։ Մեր ժողովուրդների միջեւ կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա։ Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար։ Մենք դրանում շահագրգռված ենք։ Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ։ Մենք փոխգործակցության որեւէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ, որ Դուք Երեւանում եք։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է, եւ հուսով եմ, որ նման այցեր կլինեն ամեն տարի»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար եւ իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024