ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 18

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս—Կնոլին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ վերահաստատել հայ—նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը։ Նախագահը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում։
Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանրապետության նախագահը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին եւ օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին։ Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների եւ բարեկամ երկրների աջակցությամբ։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով եւս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանակա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Կանադա, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նոյեմբերի 15—ի ուշ երեկոյան պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։ 
Նախօրեի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի Սեն—Ժան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։ 
Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կանադացի գործընկերներին է ներկայացրել ռազմամարզական ուղղվածությամբ հայաստանյան ավագ դպրոցի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փորձը։ Երկու կրթօջախների ուղղվածության եւ սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։ 
Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին։

 

Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնցով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողներին կամ բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում։ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքի կատարումը բուժաշխատողի նկատմամբ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ կպատժվի ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորները։ Գեւորգ Պետրոսյանը խոցելի է համարել նախագծի որոշ դրույթներ, եւ նշել, որ դրանք կամ չեն կիրառվելու, կամ չարաշահումների տեղիք են տալու։ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կարգավորում է այս խնդիրը, եւ կարիք չկա այն ծանրաբեռնել տարբեր մասնագիտության անձանց բռնությունից պաշտպանող ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային։
Ողջունելով հյուրին եւ բարձր գնահատելով հայ եւ բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության եւ մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարեւորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը։
Հանրապետության նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը եւ արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի եւ Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը։ Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են։ Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը։
Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում եւ, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ—բրազիլական կապերի ամրապնդմանը։
Արտգործնախարար Նունյե ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024