ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 05

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները երեկ հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ—ի 50—րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։
ՍԾՏՀ ԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ վեհաժողովի 50—րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ—ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ հարց են քննարկել։ «Կասկածելի էր նման ձեւաչափով քննարկումը։ Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը»,–ասել է Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ՀՀ պատվիրակության կողմից այս քայլը որակվել է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ։
Ավելի ուշ պարզվել է, որ ընդունված հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։
Ըստ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի՝ ՍԾՏՀ ԽՎ—ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք չի եղել. «Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար։ Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է վեհաժողովի դահլիճը»։
Ավելի ուշ հայկական պատվիրակությունը վերադարձել է դահլիճ, եւ Գագիկ Մինասյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։
Ըստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը եւ դրա առաջնահերթություններին։
Էդվարդ Նալբանդյանը եւ Մայքլ Քրիստիդիսը քննարկեցին ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը եւ սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են եւ հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024