ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 15

Հայ—թուրքական արձանագրությունների իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց իրականացնել նախատեսվող գործընթացները, ավելին՝ որեւէ ցանկություն չի հայտնում վերակենդանացնել արձանագրությունները։ Այս համատեքստում ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ հաջորդ գարունը դիմավորել առանց այդ փաստաթղթերի, արտացոլում են առկա իրողությունը։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Բանախոսի համոզմամբ՝ հայ—թուրքական արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, գոյություն ունեն միայն ձեւականորեն, եւ Հայաստանը ստիպված է մինչեւ հաջորդ գարուն դրանք չեղյալ հայտարարել։
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում իր վրա շատ մեծ բան է վերցրել՝ նախպապայմաններ է թելադրում, ճնշումներ բանեցնում, փորձում է միջամտել արցախյան հարցին։ Թուրքիան, ըստ էության, հարաբերությունների կարգավորման գործընթացը փակել է։ Այդ երկրի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի հեղինակությունը զգալի թուլացել է։ Էրդողանն անկանխատեսելի է, եւ Թուրքիան այդ անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է»,–համոզմունք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով իսլամական աշխարհին Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչին՝ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ սա ընդամենը սեփական հեղինակությունը բարձրացնելու փորձ է, որը դժվար թե հաջողությամբ պսակվի։ Դիտարկումը թուրքագետը բացատրեց հանգամանքով, որ արաբական աշխարհն իրականում այնքան էլ դրական չի վերաբերվում Թուրքիային։ Բացի այդ, իսլամական աշխարհը լրջորեն պառակտված է, չի վարվում համաիսլամական միասնական քաղաքականություն։
Խոսելով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին, թորքագետը նշեց, որ դա նշանակում է, թե Ռուսաստանն ըստ էո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի։
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է գեոպորտալ եւ ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան։ Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միեւնույն միջավայրում։ Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների եւ այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ։ Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, եւ շարունակվելու են աշխատանքներն աշխարհագրության ընդլայման ուղղությամբ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու եւ հասանելի դարձնելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը։ «Մեզ պետք է, որ գեոպորտալ այցելելուց եւ կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ։ Այս խնդիրը թե ինչ բանաձեւով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ կանոնավոր կերպով թարմացվի»,–նշել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետը հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 276 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սփյուռքում հայկական, հունական եւ կիպրական համայնքների միջեւ համագործակցությունը թեւակոխում է բոլորովին նոր փուլ. երեք համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործին սկսել են աջակցել Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը՝ պետական մակարդակով։ 
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եռակողմ հանդիպում նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար եւ արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի ու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս—Նիկոլաոս Քուիքի միջեւ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր։
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սփյուռքում հայկական, կիպրական եւ հունական համայնքների միջեւ սկսվել է ակտիվ համագործակցություն, որի սկիզբը դրվել էր դեռ Կիպրոսի եւ Հայաստանի սփյուռքի համայնքների հարցով կառույցների միջեւ համապատասխան հուշագիր ստորագրելու միջոցով հունիսի 19—ին, իսկ նման ֆորմատով եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Հ. Հակոբյանը հայտնեց, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 15—ին։
«Մեր համագործակցությունը շարունակվելու է հատկապես սփյուռքների միջեւ փոխգործակցության տեսքով. հայ, հույն եւ կիպրական ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռ 5—6—րդ դարերում։ Կիպրոսում եւ Հունաստանում ապրում է շատ կազմակերպված եւ հետաքրքիր հայկական համայնք։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի եւ Կիպրոսի կառավարություններին մեր համայնքի ակտիվ կյանքը բարելավելուն ուղղված բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման համար։ Նաեւ շնորհակալ եմ, որ երկու պետությունները՝ 2014թ. Հունաստանը, 2015թ.՝ Կիպրոսն ընդունեցին ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքները»,&n ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024