ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 12:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 01

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ–ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին եւ ծրագրերին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը եւ նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային եւ այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ առումով, վարչապետը կարեւորել է փորձի փոխանակումը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան–ԵՄ փոխգործակցությանը, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված եւ լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին եւ Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ։ «ԱԺ կանոնակարգի» համապատասխան հոդվածի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը։
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի աշնանը

Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, միաժամանակ չհրաժարվելով եվրոպական արժեքներից։ ԵՄ—ն էլ իր հերթին շարունակում է փոխգործակցությունը արեւելյան գործընկերոջ՝ Հայաստանի հետ։ 
Երեւանում տեղի ունեցավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան—ԵՄ հարաբերությունները եւ դրանց հեռանկարները» խորհրդաժողովը, որի նիստերում քննարկվեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության մաս, Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը, Հայաստան—ԵՄ համապարփակ համաձայնագիրը եւ այլ hարցեր։ 
«Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր»,—հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով, դեռ տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում։ «Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ»,–ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք «տրանսֆորմացիայի գործակալներ» են եւ որեւէ շահ չունեն այս ամենից։ Միայն ցանկանում են շրջապատված լինել վերափոխված եւ առավել ժողովրդավար երկրներով։ Այժմ սպասում են նոր կազմավորվող կառավարության ռազմավարության հստակեցումներին։ Իրենց մոտեցումները հստակ են՝ դատական իշխանությունների անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ժողովրդավարական հաստատությունների զարգացում։ «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Անցյալ տարի ԵՄ—ն Հայաստանի կառավարությունից ստացել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել մայիսի 26—29—ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Բանախոսների գնահատմամբ՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանին ակտիվ մասնակցություն է ունեցել։ Պատվիրակության անդամները տարբեր քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց մոտեցումները, հնչեցրել են բազմաթիվ հարցադրումներ, որոնց էլ տրվել են պարզաբանումներ։ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի 5 հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցների նախագծեր, ելույթներ, զեկույցների նախագծերի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ։ Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ ոլորտային հանձնաժողովների նիստերին։
Ինչպես նշել է ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը, բոլոր հանձնաժողովներում քննարկումները եղել են բավականին հետաքրքիր, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը շարունակաբար սադրիչ վարքագիծ է դրսեւորել՝ խոսելով հայտնի թեմաներից, որոնց տրվել են հստակ պարզաբանումներ. «Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, եւ նկատել ենք նաեւ, որ մեր նպատակն ամենեւին էլ Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ, մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որը նախատեսված է եղել ՆԱՏՕ—ի ԽՎ—ի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»։
Կորյունը Նահապետյանը կարեւորել է լիագումար նիստի վերջին օրվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024