ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 23

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ինժեներական համաժողով—ցուցահանդեսը որը կկայանա հունիսի 24—ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ)։ Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ խրախուսել փորձի եւ գաղափարների փոխանակումը կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրվել։ «Ամիսներ առաջ Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտական ուղղվածություն։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օգտագործելով ՏՏ ոլորտի 10—15 տարիների հաջողությունը, մենք հնարավորություն կունենանք նմանատիպ հաջողություններ արձանագրելու նաեւ ճարտարագիտության ոլորտում»,– ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը եւս կդառնա ավանդական։
Նրա խոսքերով՝ համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ ինժեներական արդյունաբերություն՝ վերջին զարգացումները եւ հաջողության պատմությունները, կրթություն եւ հետազոտություն, առաջադեմ արդյունաբերական հավելվածներ (ավտոմատ կառավարվող մեքենաներ, 5G, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախականային եւ միկրոալիքային հավելվածներ (RF and microwave), արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)։
«Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանն էլ նշեց, որ Հայաստանը դառնում է ճարտարագիտությամբ զարմացնող երկիր, քանի որ Հայաստանի ինժեներները կարողանում են հետաքրքիր լուծումներ առաջարկել ամենաբարդ խնդիրներին, որոնք ունեն լուրջ մա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին։ Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը։
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան—Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների եւ դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր։ ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի, անդրադարձ է եղել Արեւմտյան Բալկաններում տիրող իրավիճակին։
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն աշխարհում այն քիչ երկրներից է, որը ԵՄ երկրներ ապրանքներ է արտահանում GSP+ համակարգի միջոցով։ Դա թույլ է տալիս մեծ թվով ապրանքներ արտահանել Եվրամիություն զրոյական տոկոսադրույքով։ 
Գործարար համայնքի իրազեկվածությունը ԵՄ արտահանման «GSP+» արտոնյալ համակարգի կիրառման վերաբերյալ շատ կարեւոր է։ Հայաստանի մասնավոր հատվածի գործարարներին ԵՄ—ից մեր երկրին տրվող առեւտրային արտոնյալ պայմաններին առավել լավ ներկայացնելու նպատակով Երեւանում անցկացվել է «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում—քննարկում։ 
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ նմանատիպ ձեւաչափով հանդիպելու նպատակը այն է, որ մասնավոր հատվածը, առեւտրային հարաբերություններ իրականացնող ընկերությունները ժամանակ առ ժամանակ տեղեկացվեն ԵՄ—ի կողմից Հայաստանին տրվող առեւտրային արտոնյալ պայմանների, դրանց ընթացակարգի, կիրառման մեթոդների եւ բոլոր մանրամասների մասին, ինչի շնորհիվ մեր գործարարներն առավելագույնս կօգտվեն դրանցից։
«Այս մի քանի օրում եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ ենք կազմակերպել՝ նպատակ ունենալով առավելագույնս տեղեկատվություն փոխանակել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գործող առեւտրային ռեժիմին։ Հայաստանն օգտվում է «GSP+» համակարգից, որն ավելի արտոնյալ է, քան «GSP» համակարգը։ Այս համակարգի ներքո աշխարհում գործում է 8 երկիր, որոնք օգտվում են 6400 անուն ապրանքների համար ԵՄ զրոյական մաքսատուրքով արտահանելու կամ ներմուծելու հնարավորությունից, իսկ այստեղ կարեւոր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, ում է պետք դիմել, ինչ ընթացակարգեր է պե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 271 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ։
Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը։ Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, որը, ըստ նրա, որակական բարձր հատկանիշներով էապես տարբերվում է նախորդ ծրագրերից։ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ առկա է նաեւ բավարար քաղաքական կամք՝ իրականացնելու ծրագրային բոլոր դրույթները։ Աղվան Վարդանյանը գործնական է գնահատել ծրագիրը եւ նշել, որ այն տարբերվում է իր հստակությամբ եւ տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխիչ միջոցառումներով։
Ծրագրի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ծրագրային առաջնահերթությունների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության իրականացումը։ Նա գործնական է գնահատել ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ առկա է բավարար քաղաքական կամք այն իրականացնելու համար։ Խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծել է կառավարության նախորդ՝ 2012—2017 թվականների ծրագրի իրականացման գործընթացը եւ կարծիք հայտնել, թե այն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024