ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 16

Օրերս Հայաստանը եւ Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի մասնակցությամբ։
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը լավ հնարավորություն է համարում, որպեսզի ճապոնացի ներդրողներն ավելի ակտիվ գործունեություն ծավալեն Հայաստանում։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հովհաննես Ազիզյանը, ով եղել է հայկական կողմից հիմնական բանակցողը, հատուկ ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Ճապոնիան կնքում է ներդրումների ազատականացման եւ խրախուսման համաձայնագիր։
«Եվ բավականին կարճ ժամկետում ենք իրականացրել բանակցությունները, սակայն փաստաթուղթը իր ընդգրկունությամբ բավականին մեծ է։ Այստեղ նաեւ ներառվել է ծառայությունների մասը։ Այն ընդհանուր ընդգրկվածությամբ նոր ձեւաչափ է, եւ մենք շնորհակալ ենք նաեւ ճապոնական կողմին, որ արագ կարողացանք բանակցել։ Հետաքրքրությունը կար երկու կողմում էլ, սակայն Հայաստանի համար սա առանձնահատուկ է, որովհետեւ մենք ակնկալում ենք, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի առավել պաշտպանված, հստակ եւ կանխատեսելի իրավական կարգավորման դաշտ ճապոնացի ներդրողների համար։ Նրանք հնարավորություն կունենան հստակ պատկերացնել կարգավորումները, եթե որոշակի խոչընդոտներ լինեն։ Եթե առկա լինեն դատական գործընթացներ, մենք հղում ենք կատարում դեպի արբիտրաժային դատարան։ Այսինքն, մենք խնդիրներն այնպես ենք ձեւակերպել, որ առաջին հերթին ճապոնացի ներդրո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 286 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը երեկ շրջայց է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում, որից հետո խորհրդակցության մասնակցել գրասենյակի ղեկավարության հետ։
Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին։ Նախ՝ տեղեկացրել է, որ ՀԲԸՄ—ի անդամների հետ քննարկել են, թե ինչպես Հայաստանում բարեգործական ծրագրերն ավելի գործնական եւ արդյունավետ, միմյանց չկրկնող դարձնել, ինչպես պետք է պետությունն աջակցի բարեգործությանը։
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը իր հերթին նշել է, որ պետք է լինեն առողջ քննարկումներ այն մասին, թե ինչպես բարեգործական կազմակերպությունները կարող են մեծ դեր ունենալ սփյուռքի կարողությունները Հայաստանի հետ կապելու հարցում. «Մենք հայտնեցինք մեր գաղափարը, որ ցանկանում ենք մեր կազմակերպությունը կամրջել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, եւ այդ կամուրջը պետք է աշխատի երկկողմանի։ Այն գաղափարը, որ միշտ սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, հարկավոր է մոռանալ, որովհետեւ Հայաստանը հաջողված ծրագրեր ունի, որոնց միջոցով ինքն էլ կարող է սփյուռքին օգնել, որպեսզի սփյուռքում հայկական ոգին ավելի բարձր պահվի»։
Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ դրանք հաղթահարելու համար այլ ուղի չկա, քան ազգային երկխոսություն սկսելը։ Բանն այն է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է՝ հսկայական խնդիրներով, եւ տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, որը հնրավոր է միայն ազգային երկխոսությամբ. «Եվ ինչ—որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որեւէ մեկը չենք կարողա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024