ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 15:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 06

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կանցկացնի «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը»։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 12—ը՝ իր մեջ ներառելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20—ը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն եւ ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային եւ լեզվաբանական միջոցառումների միջոցով։
«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի դերի ամրապնդման հարցում. լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3—րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4—րդ լեզուն, աշխարհում խոսվող 5—րդ լեզուն, եւ միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ տեղեկացնելով նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի եւ խոհանոցի միջոցով։
«Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—18—ը «Մոսկվա» կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության եւ Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիմերի 2—րդ փառատոնով։ Մարտի 19— 22—ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար եւ «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի եւ նկարազարդող ու դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը «Et en plus je parle francais…en Armenie» (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական եւ բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ—ամերիկյան գործընկերային հարաբերությունները եւ կարեւորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երեւանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական եւ առեւտրային կապերն օգնում են ձեւավորել միավորումներ ու գործընկերություններ, եւ ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առեւտրի ծավալների ընդլայնմանը եւ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը։ Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առեւտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնմանն առնչվող հարցեր, կարեւորեցին առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի եւ հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ դատական օրենսգրքի 84 եւ 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5—ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում։
Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր։ Գեւորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով։ Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց խորհրդի առաջիկա անելիքները։
Նիստից առաջ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանում ՍԴ անդամներին եւ աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց եւ գոհունակությամբ ավելացրեց՝ շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են։ «Սահմանադրական դատարանն իր գործառույթները լիարժեք իրականացնելուց եւ միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարող ինստիտուտ լինելուց զատ, նաեւ կադրերի լավ դարբնոց է։ Դատարանի նախկին աշխատակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում՝ այստեղի փորձառությունը լավագույնս օգտագործելով»,—նշեց Գագիկ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ Թովմասյանը աշխատանքային նոր լիցք կբերի։
Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իր լ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024