ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 20:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 15

Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում 1918թ. ապրիլին Կովկասյան ճակատը ռուս—թուրքականից վերածվեց թուրք—հայկական զինված կռվի։ Այլեւս որեւէ դաշնակցի կամ բարեկամի վրա հույս չդնող հայությունը համախմբվեց եւ մեկ բռունցք դարձած կռիվ տվեց իրենից թվապես եւ սպառազինությամբ բազմապատիկ ուժեղ թշնամու դեմ։ Արդյունքը վեցդարյա պետականազուրկ գոյությունից հետո Հայաստանի անկախ հանրապետության հռչակումն էր։ Անդրադառնանք հարյուրամյա վաղեմության գոյապայքարի հերոսական դրվագներին։
1918թ. մայիսի 15—ին Ալեքսանդրապոլը դավադրաբար գրավելուց հետո, թուրքական 3—րդ բանակի «Կարս» զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) ձեռնամուխ եղավ Արեւելյան Հայաստանի գրավմանն ուղղված գործողությունների իրականացմանը։ Հայ—թուրքական ռազմաճակատի հյուսիսային թեւում հարձակվող 5—րդ ԿՀԴ—ն (Կովկասյան հետեւակային դիվիզիա, հրամանատար՝ Մյուրսել—բեյ) նպատակ ուներ Ղարախաչի լեռնանցք—Վորոնցովկա—Բոլնիս Խաչեն երթուղով հարվածել Թիֆլիսին հարավից։ Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով Երեւանի վրա էր շարժվում 36—րդ ԿՀԴ—ն (հրամանատար՝ Քյազիմ—բեյ), որն Արեւելյան Հայաստանի մայրաքաղաքի գրավումից հետո պետք է շարունակեր առաջխաղացումը երկաթուղով մինչեւ Ջուլֆա եւ այնուհետեւ աջակցեր Ատրպատականում գործող թուրքական ուժերին։ Վերոհիշյալ երկու ուղղությունների միջեւ ընկած տարածքում՝ Ալեքսանդրապոլ—Մ. Ղարաքիլիսա գծով հարձակվում էին 11—րդ (հրամանատար՝ Ջավիդ—բեյ) եւ 9—րդ (հրամանատար՝ Էսադ փաշա) ԿՀԴ—ները։ Սրանցից առաջինը նպատակ ուներ գրավել Մ. Ղարաքիլիսա ավանը եւ այնուհետեւ Դիլիջան—Քարվանսարա—Ղազախ գծով դուրս գալ Ելիզավետպոլ (Գանձակ)՝ միանալով տեղի մուսավաթական հրոսակախմբերին։ Դրանից հետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ 
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել եւ նաեւ մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը։ Նախ եւ առաջ մենք շատ բաց սրտով եւ շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան։ Մեր շնորհակալությունն ենք հայտնել եւ արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են։ Միեւնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն։ Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի եւ եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձեւավորում է այսօրվա հայ–լիբանանյան հարաբերությունները։ Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ եւ պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում եւ ինչ–որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում, եւ Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում եւ Հայաստանում։
Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան։ Մենք մասամբ պատմել ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սարդարապատի հերոսամարտին զուգահեռ, 1918թ. մայիսյան հենց այդ նույն օրերին, Արագած լեռից արեւելք ընկած տարածքում՝ Ապարանի սարահարթում, ընթանում էր Բաշ—Ապարանի հերոսամարտը։ Թուրքական հրամանատարությունը, լավ հասկանալով, որ իր ճանապարհին կանգնած առավել խոշոր եւ իրական խոչընդոտը երեւանյան զորախումբն է, փորձեց հարվածել նրան նաեւ հյուսիս—արեւելքից՝ Բաշ—Ապարանի ուղղությունից։ Այդ նպատակով մայիսի 21—ին, ճանապարհային կարեւոր հանգույց Համամլու գյուղի գրավումից հետո, թուրքական 9—րդ դիվիզիան շրջվեց հարավ եւ Սպիտակի լեռնանցքով նպատակաուղղվեց դեպի Բաշ—Ապարան։ Թուրքական մեկ այլ, օժանդակ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս եկավ Արագած լեռան հյուսիսային լանջով։
Մայիսի 3—րդ տասնօրյակի առաջին օրերին Բաշ—Ապարանի օպերատիվ ուղղությունում հայկական կանոնավոր զորքեր բացարձակապես չկային։ Դա հայկական հրամանատարության վրիպումն էր, եւ եթե այդ օրհասական պահին ի հայտ չգար բաշապարանյան աշխարհազորը, ապա դրությունը կարող էր դառնալ շատ ավելի վտանգավոր՝ Երեւանի եւ երեւանյան զորախմբի համար։
Բաշ—Ապարանի հերոսամարտի առավել էական տարբերությունը մյուս երկու հերոսամարտերից այն է, որ այստեղ հարձակվող թշնամու առաջին հարվածն իր վրա ընդունեց համեմատաբար մեծաքանակ եւ լավ կազմակերպված աշխարհազորը։ Վերջինիս ստեղծումը պայմանավորված էր Բաշ—Ապարանի, ինչպես նաեւ Աշտարակի շրջանների հայրենասեր գյուղացիությանը մոտեցող արհավիրքին դիմագրավելու նպատակով ժամանակին եւ ճիշտ կազմակերպելու հանգամանքով։ Կարսի անկումից դեռեւս առաջ, Արամ Մանուկյանը եւ գեներալ Սիլիկյանը հեռատեսորեն կանխատեսելով գալիք արհավիրքները, Բաշ—Ապարանի շրջանի կոմիսար Սեդրակ Ջալալյանի եւ Արսեն Աղայի (Արսեն Պողոսյան) միջոցով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին կատարել աշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024