ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 10.12.2018, 03:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [442]
Մշակույթ [14]
Հասարակություն [750]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 17

Ապրիլի 28—ին Թուրքիայի կառավարությունը, ճանաչելով Անդրկովկասի անկախությունը, Բաթումում վերսկսեց բանակցությունները եւ առաջ քաշեց անընդունելի պահանջներ՝ թույլատրել իրենց զորքերին Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթգծով փոխադրվել Իրան, իբր թե Իրանում եւ Միջագետքում անգլիացիների դեմ կռվելու նպատակով։ Այս բանակցություններին իր մասնակցությունը բերեց նաեւ գերմանական պատվիրակությունը՝ գեներալ Լոսովի գլխավորությամբ։
0գտվելով այն բանից, որ հայերը կտրականապես դեմ են, որ թուրքերը Հայաստանի տարածքով անցնեն դեպի Իրան, թուրքական բանակը մայիսի 15—ին, խախտելով զինադադարը, հարձակման անցավ Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Առավոտյան ժամը 7—ին թուրքերը քաղաքի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան կողմերից անցան հարձակման՝ աշխատելով կտրել քաղաքի հայության նահանջի ճանապարհը։
Այս հարձակումը քաղաքում խուճապ առաջ բերեց։ Ժողովուրդը փասխչում էր դեպի Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում մեծաթիվ հայ փախստականներին օգնելու նպատակով Թիֆլիսի հայոց Ազգային խորհուրդը, Մեսրոպ եպիսկոպոս Տեր—Մովսիսյանի նախագահությամբ, գաղթականական արտակարգ հանձնաժողով ուղարկեց Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում կուտակված հայությունը շատ ծանր վիճակում էր՝ մատնված սովի եւ հիվանդությունների, սկսվել էին մահացության դեպքեր։ Ժողովուրդն ուզում էր մեկնել ավելի հանգիստ տեղ՝ Վրաստան, սակայն Սանդարի մոտ ճանապարհը թուրքերի կողմից փակված էր, եւ հայ զինվորականների շարանները կռվի բռնվելով չէին կարողացել նախորդ օրը բացել այդ ճանապարհը։
Մեսրոպ Սրբազանը տագնապով նշում էր, որ «Եթե Երեւանի կողմից եւս ժողովուրդը շարժվելու լինի, դա կլինի ազգային սոսկալի աղետ. միակ փրկությունը նկատվում է, որ ժողովուրդը յուր տեղում մնա, որով գուցե ապահով՝ սովամահությունից կարողանա ազատվել»։ Ղարաքիլիսայի շրջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 19 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018