ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 19.12.2018, 14:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [446]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [164]
Քաղաքականություն [597]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 20

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպմանը նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով. «Բարե՛ւ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ։
Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել։ Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջեւ դրվող խնդիրները։ Մենք միասին նաեւ տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը։
Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը։ Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլեւ որակական առավելությունը։ Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսեւորումներից մեկը։
Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձեւավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ եւ մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ։ Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին։ Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ—անվտանգության խորհուրդ—կառավարություն—պաշտպանության նախարար—գլխավոր շտաբի պետ տեսքը։ Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը եւ վերահսկումը եւս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ։
Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 19 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Առաջին անգամ մեր երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները միասին աշխատեցին ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ»,–ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստից հետո Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարեւոր հարցերի, մասնավորապես ԵՄ—Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին լեհական խորհրդարանում, նվիրված էր տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, մասնավորապես Հարավային Կովկասում իրավիճակին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Քննարկել ենք նաեւ ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը»,–ասաց Աշոտյանը՝ նշելով, որ հետաքրքրված են կառավարության հանդեպ խորհրդարանական վերահսկողության լեհական փորձով։
Լեհ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում միասին ստորագրվել են համատեղ հայտարարություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը, հայ—լեհական երկկողմ հարաբերություններին, ԵՄ—ի հետ ծավալվող գործընկերությանը։
Մարեկ Ռոցկին ընդգծեց, որ այդպիսի նիստերը հնարավորություն են տալիս ինչպես զարգացնելու երկկողմ հարաբերությունները, այնպես էլ իրավիճակը ներկայացնելու միջազգային հարթակում։
«Շատ կարեւոր է, եւ շատ գնահատված ենք զգում, որ մեր հայ գործընկերները Լեհաստանն են ընտրել որպես փորձի փոխանակման աղբյուր։ Պարտավ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 15 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ համարում եմ չափազանց կարեւոր»,—ՀՀ ԱԺ Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չափանիշը օրակարգի հագեցվածությունն էր եւ քննարկվող հարցերի լայն շրջանակը։
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» խմբակցություն) եւս կարեւորելով այցը, ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել ՀՀ—ի արտաքին քաղաքականության օրակարգը, նոր մարտահրավերները, խնդիրները. «Ես ուղղակի վստահ եմ, որ այս հանդիպումներն իրենց արդյունքներն ուշացնել չեն տա, քանի որ մի շարք ուղղություններով իսկապես լուրջ համագործակցության հիմքեր դրվեցին»։
Պատվիրակության մյուս անդամ Էդմոն Մարուքյանն («Ելք» խմբակցություն) էլ ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի, նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրների, ՀՀ—ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա։
Արփինե Հովհաննիսյանը խոսեց «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրում Հայաստանի ներգրավումը վերականգնելու հնարավորության մասին։
«Վստահ եմ՝ ոչ մեկս չունեինք ակնկալիք, որ պետք է գնայինք եւ անմիջապես վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերած վերադառնայինք։ Այստեղ մեր խնդիրը ներկայացնելն էր բարեփոխումների ողջ ընթացքը եւ այն քայլերը, որոնք կատարել ենք։ Մենք վստահություն ունեինք, որ ընկալումը կար, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր։ Հայաստանը շարժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 17 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018