ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 05

Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է։ Այն բացարձակ աստվածապետական միապետություն է եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը։ Որպես քաղաք—պետություն գոյություն ունի 1929 թվականից։ Պաշտոնական լեզուներն են լատիներենը եւ իտալերենը։ Վատիկանը թողարկում է իր սեփական եվրո տարադրամը, նամականիշներ, անձնագրեր եւ մեքենաների համարանիշներ, ունի իր սեփական դրոշն ու օրհներգը։ Քաղաքացիություն ունեցողների թիվը չի գերազանցում 1000—ը։
Պետության ղեկավարը Հռոմի պապն է, որն ընտրվում է ցմահ։ 2013 մարտի 13—ին Հռոմի պապ է ընտրվել կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն։ Պաշտոնավարման համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը։ Հռոմի պապի լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու քահանայապետ, Արեւմուտքի նահապետ, Իտալիայի պրիմատ, Հռոմեական գավառի արքեպիսկոպոս եւ մետրոպոլիտ, Վատիկան քաղաք—պետության գերիշխան։
Գերագույն օրենսդրական, գործադիր եւ դատական իշխանությունը պատկանում է պապին։ Հռոմի պապը միաժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է։
Սուրբ Աթոռն ունի 180 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնցից 73—ը ռեզիդենտ չեն։
Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23—ին՝ համատեղ հայտարարության միջոցով։
Մինչեւ 2013թ. մարտը, տեւական ժամանակ Լոնդոնում եւ Փարիզում ՀՀ դեսպանները համատեղության կարգով հավատարմագրվում էին նաեւ Սուրբ Աթոռում։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 2013թ. մարտին Սուրբ Աթոռում ստեղծվեց ՀՀ դեսպանություն, դեսպան նշանակվեց Միքայել Մինասյանը։
Սուրբ Աթոռի դեսպանը Հայաստանում 2012թ. մարտի 21—ից Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին է (նստավայրը՝ Թբիլիսի)։
Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 10—ին Ջեմալ փաշան Բաթումից մեկնելուց առաջ ցանկություն էր հայտնել Հալիլի ու Վեհիբի հետ այցելել անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության երեք ազգերի ներկայացուցիչներին։
Զ. Ավալովը այդ առնչությամբ գրում է. «Նրանք ցանկացել էին ավելի մոտիկից ծանոթանալ մեր պատվիրակների հետ։ Երեքով պինդ նստեցին բազմոցին՝ ամբողջովին գրավելով այն։ Սուրճը տրված է։ Այս կողմը՝ փոքրիկ հյուրասենյակում, ամբողջ բազմությամբ տեղավորվել են անդրկովկասյան պատվիրակները։ Ես հրավիրված եմ որպես «աշխատակից»։ Սկզբում ազատ խոսակցություն։ Այնուհետեւ մեր հյուրերը խնդրում են՝ մեր ազգային հատվածներից յուրաքանչյուրն արտահայտվի անկեղծորեն»։ Ալ. Խատիսյանը խոսք է բացում թուրքական պետության շրջանակներում Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցի լուծման մասին։ Ի դեպ, այդ հարցը դեռեւս 1918թ. ապրիլի 8—ին (21) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի օրակարգից հանվել էր թուրքերի կողմից՝ պաշտոնապես այն որակելով որպես միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։ Ջեմալ փաշան Ալ. Խատիսյանին պատասխանում է. «Հայկական հարցի մասին կարելի է խոսել շաբաթներով, բայց ես, այնուամենայնիվ, մի քանի բառ կասեմ։ …Թուրքիային անմարդկային հարված էր հասցված արտաքին ուժերի կողմից. սա բնական է, բայց բալկանյան ժողովուրդների եւ հայերի հասցրած հարվածները մահացու էին։ Ահա թե ինչու ստիպված ինքնապաշտպանության միջոցներ կիրառվեցին։ Եվ հայերի համար եկան սեւ օրեր։ …Ահա թե ինչու ես խորհուրդ եմ տալիս չբարձրաձայնել այդ հարցը եւ չդնել այն հիմա։ Թողեք ժամանակը բուժի վերքերը։ Չէ՞ որ այժմ թուրքերի եւ հայերի միջեւ վստահություն չկա, իսկ առանց դրա բանակցություններն անհնար են։ Պետք է հանել այդ հարցերը, պետք է դրանք վերացնել, եւ այդ ժամանակ մենք կկարողանանք համաձայնության գալ»։
Այնուհե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը։
Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձեւավորված աշխատանքային խմբերի միջոցով։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։
Խորհրդակցության սկզբում հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձեւաչափով նախորդ հանդիպման ժամանակ։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչեւ 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները։ Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, եւ ծրագրում պետք է ներառված լինի մինչեւ 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ։ Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024