ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 06

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը։ Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Catholic News Agency»—ի հետ զրույցում դեսպան Մինասյանը ընդգծել է իրադարձության կարեւորությունը։ «Սուրբ Գրիգոր Նարեկացին կամուրջ է։ Նա կամուրջ է Հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ։ Նա կամուրջ է մեր երկու իրականությունների եւ, ինչը շատ կարեւոր է, երկու աշխարհների միջեւ՝ հայկական եւ արեւմտյան։ Նա կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի, երկրի ու երկնքի միջեւ»,–ասել է դեսպան Միքայել Մինասյանը։
ՀՀ դեսպանը նշել է, որ արձանի տեղադրմամբ կարծես Վատիկանում տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը, որովհետեւ «սուրբ Գրիգոր Նարեկացու ներկայությունը հայ ժողովրդի առօրյա կյանքում շատ մեծ է»։
Արձանի տեղադրումը նաեւ խորհրդանշում է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարեւորությունը։
«Մեր դիվանագիտական հարաբերությունները 25 տարվա պատմություն ունեն եւ միեւնույն ժամանակ՝ 1700 տարվա պատմություն, որովհետեւ միայն Սուրբ Աթոռի եւ ՀՀ հարաբերությունները չեն, այլեւ հայկական եւ կաթոլիկ աշխարհների հարաբերությունները»,–ասել է դեսպան Մինասյանը։
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի եւ ռուսաստանաբնակ հայտնի գ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան, բացի քաղաքական աջակցությունից, շատ գործուն մասնակցություն է ունենում Ադրբեջանի կայացմանը, սպառազինման աստիճանի մեծացմանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Թուրքիան այլեւս չի թաքցնում իր մոտեցումը Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի նկատմամբ։ Հենց արցախյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ բոլորս գիտենք Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, այսինքն՝ որեւէ միջնորդական կամ հավասարակշռված մոտեցում այնտեղ չկա»,–նշեց նա։
Նրա խոսքով՝ բացի ռազմաքաղաքական համագործակցությունից, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ բարձր է նաեւ տնտեսական համագործակցության մակարդակը։
«Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե ռազմական համագործակցության նախագծեր»,–ասաց նա։
Հրանտ Մելիք—Շահնազարյանի խոսքով՝ թուրք—ադրբեջանական համագործակցության ռիսկերից պաշտպանվելու տարբերակները շատ են, որոնցից առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը տարածաշրջանային անվտանգության այն համակարգն է, որին միացել է Հայաստանը՝ մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ—ի եւ հայ—ռուսական ռազմավարական համագործակցության մասին է։
«Հայկական հարցը, որպես Թուրքիայի ակտիվությունը զսպող մեխանիզմ, աշխատող է, եւ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ, գոնե ամենակենսական անհրաժեշտության հարաբերությունները, ստիպված կլինի ետ մնալ ագրեսիվ քաղաքականության ավելի խորացումից, որովհետեւ արժեհամակարգային տիրույթում են սկսում հարցերը դիտարկել»,–ընդգծեց քաղաքագետը։
Նրա խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուս—թուրքական վերջին մերձեցումը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս հարցը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին։
ԱԳ նախարարի տեղակալն ի պատասխան համառոտեց. «Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից, տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ մենք պետք է դա հաշվի առնենք, ուշի ուշով հետեւենք։ Տվյալ փուլում նրանց շահերի համընկնման ավելի մեծ դաշտ կա»։
Իսկ Հայաստանի վրա ազդեցության մասով Շ. Քոչարյանը խորհուրդ տվեց չշտապել՝ հիշեցնելով ռուս—թուրքական վերջին մեղրամիսն ու դրա հետեւանքը. «Եկեք շատ առաջ չգնանք, դա առաջին անգամը չէ։ Մենք հիշում ենք՝ ինչ մեղրամիս եղավ, որից հետո, ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը, Թուրքիան թիկունքից դանակով խփեց ՌԴ—ին։ Այնպես որ, սա գործընթաց է, կան հակասություններ, կան պահեր, երբ լինում է մերձեցում։ Իհարկե, դրանց մենք հետեւում ենք շատ ուշադիր ու եզրակացություններ անում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից նոր վարկ վերցնելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին, Շավարշ Քոչարյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց. «Եկեք ես կոնկրետ այդ հարցին չպատասխանեմ, բայց կասեմ, որ, ընդհանուր առմամբ, մեր զինանոցի վերազինումն ու կատարելագործումը մեզ մոտ մնայուն, կայուն գործընթաց է, որը միշտ տեղի է ունենում մեր եւ Ռուսաստանի միջեւ»։
Ռուս—թուրքական հարթակից մեկ այլ հարց էլ Շավարշ Քոչարյանին ուղղվեց «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված։ Մի բան հստակ է, ըստ փոխնախարարի, Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի։ Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 239 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արեւելքի եւ Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու «Gulf News» օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հյուրը նշեց, որ բացի տպագիր տարբերակից հասանելի է նաեւ օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։ «Տպագիր տարբերակում եւ կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ։ Եվ ամենակարեւորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ՝ անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,–ասաց Պաուլինա Գալարդոն։
Նրա խոսքով՝ «Այնտեղ, ուր Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն եւ այլն), առեւտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ—ԱՄԷ, ինչպես նաեւ Ծոցի երկրների հետ հարաբերություններին։ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»։
Պաուլինա Գալարդոն տեղեկացրեց, որ օրաթերթն ունի 250 հազար տպագիր շրջանառություն, դրան զուգահեռ նաեւ առցանց տարածում։ «Ինչ վերաբերում է առցանց թողարկումներին, ապա մենք գտել ենք ստեղծարար ձեւաչափ՝ կայքի միջոցով կարողանու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 9—ից ուժի մեջ մտնող սահմանադրական նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի։ Մեր ապագա վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26—ը, որը այժմ երկրի նախագահի նստավայրն է։ Իսկ ապագա նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47—ը։ Գործադիրը երեկ գումարեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ վերջին նիստը։
Կառավարության երեկվա նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղվեց՝ գո՞հ է արդյոք գործադիրի նիստերն այսուհետ փակ անցկացնելու փաստից՝ հաշվի առնելով, որ փակվելու գործում մեծ լումա ունի հենց ինքը։ «Այո՛, գոհ եմ»,—շատ հանգիստ ու ժպիտով ասաց նախարարը։ Եվ միաժամանակ հավելեց. «Ընդհանրապես, որեւէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն իմ կարծիքով կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։
Հապա ինչպե՞ս են աշխատելու լրագրողները, ի՞նչ են ներկայացնելու հանրությանը գործադիրի նիստերից։ «Այն ավանդույթը, ըստ որի նախարարները նիստից հետո իջնում ու ներկայացնում են կարեւորագույն հարցերի պատասխանները, ավելի համակարգված կլինի։ Այն, որ օրակարգը լինելու է բաց, եւ լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու օրակարգին, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վերջին պահին օրակարգի համալրումները»,—ասաց Դավիթ Հարությունյանը։
Լրագրողները դիտարկեցին, որ, այնուամենայնիվ, այնպես է լինելու, որ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Ս. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը։
Համաձայնագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատեւ ավանդույթը բժշկության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում եւ երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշներ կողմերի միջեւ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահական գործողությունների խթանմանը։
Հայաստանը եւ Մալթայի ինքնիշխան ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաեւ այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 11—ին Բաթումի ակումբի շենքում տեղի ունեցավ հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր պաշտոնական բացումը։ Թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները ընթացան երկու փուլով.
I. մայիսի 11—26—ը՝ անկախ անդրկովկասյան հանրապետության հետ, մինչեւ վերջինիս լուծարումը,
II. մայիսի 30—ից հունիսի 4—ը՝ Անդրկովկասյան երեք անկախ հանրապետութ—յունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միաժամանակ, սակայն յու—րաքանչյուրի հետ առանձին—առանձին։
Հարկ է նշել, որ խորհրդաժողովի հանդիսավոր բացումից հետո մինչեւ մայիսի 26—ը պաշտոնական նիստեր այլեւս չգումարվեցին, թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները դարձյալ մտան փակուղի, բայց տեղի ունեցան ոչ պաշոնական անդրկուլիսյան փոխադարձ հանդիպումներ ու բանակցություններ։ Նիստը նախագահելու գործը ստանձնեց թուրքական պատվիրակության ղեկավար Հալիլ բեյը։ Նա իր ողջույնի խոսքն արտասանեց թուրքերենով՝ «Հիշելով Կովկասի գլխին ծագած «ազատության գեղեցիկ աստղը»։ Թուրքիայի փափագը, բարիդրացիություն հաստատելու մասին եւ այլն»։ Պատասխան խոսքով հանդես եկավ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին։
Դիվանագիտական բանակցությունները դեռ չսկսած՝ հայտնի դարձավ, որ երկու պատվիրակությունների միջեւ առկա են սկզբունքային տարաձայնություններ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրն իբրեւ բանակցությունների հիմք ընդունելու հարցի շուրջ։ Իրողությունն այն էր, որ այդ դաշնագիրը որպես բանակցությունների միակ հիմք ընդունելով՝ Անդրկովկասը հարկադրված չէր լինի տարածքային նոր զիջումներ անելու Թուրքիային՝ բացառությամբ այնտեղ նախատեսված Բաթումի, Արդահանի եւ Կարսի։ Այդ հանգամանքը կարեւորելով՝ Ա. Չխենկելին իր ելույթում հայտարարեց, որ սկսվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024