ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 01:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 07

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին եւ մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում։ Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա։ Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ—իտալական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։
Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասն ընդհանրապես իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նա նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում՝ հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու եւ հայ—իտալական բարեկամությունը եւս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին։ Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ—իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը։ Այս համատեքստում կարեւորվել է հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ստեղծված իրավիճակը զարմանք եւ խոր զայրույթ առաջ բերեց ոչ միայն անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ եւ վրացի անդամների, այլեւ գերմանացիների շրջանում։ Թուրքիայի այդ նկրտումները, ինչպես վերը նշվեց, հակասում էր նաեւ Գերմանիայի աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերին երկրամասում։ Երբ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ծանոթացավ դաշնագրի նախագծի հոդվածներին եւ հավելվածներին, սկսվեց երկու պատվիրակությունների միջեւ հուշագրերի եւ նոտաների փոխանակման անպտուղ գործընթացը, որը շարունակվեց մինչեւ անկախ անդրկովկասյան պետության կազմալուծումը։
Մայիսի 13—ին ֆոն Լոսովի խորհրդով ու աջակցությամբ Ա. Չխենկելին հուշագիր ներկայացրեց Հալիլ բեյին, որտեղ հիմնավորում էր անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության պահանջները. թուրքերը առաջին հերթին պետք է հրաժարվեին Անդրկովկասում իրենց ծավալապաշտական ծրագրերից։ Պատվիրակության պահանջները որքան էլ համոզիչ ու արդարացի էին, բայց եւ այնպես խիստ ուշացած էին եւ չէին համապատասխանում ստեղծված իրավիճակին։ Թուրքերը լավ էին հասկանում, որ դրության տերն են։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության առաջարկությունները զանց առնելու համար նրանք շարունակեցին իրենց ռազմական գործողությունները՝ Անդրկովկասից նոր տարածքներ զավթելով, ճնշում գործադրելով բանակցությունների վրա, ստեղծելով դիվանագիտական ծուղակներ, սպառնալով պարտադրել դաշնագրի նախագծի պահանջները վերջնագրի լեզվով։ Փաստորեն այդ նույն օրերին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը այն նույն վիճակում էր, որի մեջ հայտնվել էր Տրապիզոնի դիվանագիտական բանակցությունների ընթացքում։
Նույն օրը՝ առավոտյան, Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին ֆոն Լոսովի հետ երկժամյա զրույցի ժամանակ վերջինիս մանրամասնորեն ներկայացրին հայության ծանր վիճակը ստեղծված նոր իրադրության պայմաններում։ «Լ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024