ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 17:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 10

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։
Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին Սարգսյանը հայտնել է Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ—ների հետ զրույցում։
«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր եւ կառավարության հրաժարականը։ Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը եւ ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը եւ կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն։
Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ Հույս հայտնեցի ու նաեւ վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ հետագայում եւս այս կամ այն ձեւով իր ներդրումն է բերելու եւ կառավարությունու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի երեկ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «ՀՀ մեծարգո նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախագահ, Վեհափառ տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Գրանցվել է 92 պատգամավոր։ Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2—ին Հանրապետության նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին։
Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու, երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված»։
Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս են բերվել ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ «Վեհամոր Ավետարանը»։
Նշենք, որ երեկ առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից՝ 7—րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր։
ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին։ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական, գործընկերային բնույթ։ Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասուլիսում այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում։
Նա ընդգծել է, որ այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության, մեր ժողովուրդների կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն եւ այլն։
ՌԴ արտգործնախարարը կարեւորել է այն, որ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում զարգացել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի անմիջական եւ վստահելի շփումների ներքո, նախագահները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակում։
«Ցանկանում ենք հատկապես առանձնացնել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը, անկասկած, մեր առեւտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը հաղորդեց հավելյալ, շատ հզոր խթան։ Բավական է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2016 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն ԱՄՆ դոլարի»,–նշել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում գործում են ռուսական կամ համատեղ հայ—ռուսական ձ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրականում հայերի օգտին Գերմանիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական նախազգուշացումները Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը ընդամենը դիվանագիտական խաղ էր, որով փորձում էին ձերբազատվել Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության մեղսակցության փաստից։ Եվ պատահական չէր, որ Գերմանիան իր «Օգնության դիմաց հայկական պատվիրակություններին (Բեռլինում եւ այլուր — Գ. Պ.) պատասխանում էր, թե իրենց օգնությունից առաջ հայերը պետք է հրաժարվեն Գերմանիայի մեղսակցության շուրջ ծավալած քարոզչությունից»։ Հարկ է նշել, որ Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը անթաքույց հասկացնում էր նաեւ Բաթումի եւ Բեռլինի հայ պատվիրակներին, որ երկրամասում ստեղծված բարդ ու հակասական իրադրության պայմաններում չեն կարող հանուն հայերի վտանգել իրենց հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։
Ինչպես վերը նշվեց, մայիսի 14—ին Հալիլ բեյը նույն «հիմնավորումով» պնդեց եւ պահանջեց թույլատրել Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղով զորքերի տարանցումը Իրան, սակայն այդ մասին Ա. Չխենկելին գրավոր տեղեկացվել էր հաջորդ օրը՝ մայիսի 15—ին, ժամը 6—ին, երբ նախօրոք Վեհիբ փաշան երեք ժամ ժամանակ էր տվել հայկական կողմին Ալեքսանդրապոլը դատարկելու համար, սակայն առանց սպասելու պատասխանի նրանց զորքերը անցան Արփաչայը (Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրով որոշված սահմանագիծը) եւ հայկական ուժերի մի քանի ժամ տեւած անկանոն դիմադրությունից հետո գրավեցին Ալեքսանդրապոլը եւ շարժվեցին դեպի Ղարաքիլիսա։ Հայկական զորքերն ստիպված եղան անկանոն նահանջել. մի մասը՝ դեպի Ջաջուռ, իսկ մյուս մասը՝ երկաթուղու ուղղությամբ դեպի Արարատյան դաշտ՝ հակառակորդին թողնելով մարտական ողջ տեխնիկան եւ պարենը։ 
Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե—ն հեռագիր հղեց Բաթում հայ պատվիրակներին, որում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024