ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 17

Երեկ մայրաքաղաքում շարունակվել են ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ցույցերը։ Նախորդ օրերին ցույցերի մասնակիցները շարունակել են արգելափակել փողոցները եւ բանուկ խաչմերուկները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։ 
Նախօրեին ցուցարարների մի խումբ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժել է հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր։ Փաշինյանի հետ զրույցում հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանն ասել է, որ եթեր կտրամադրվի, սակայն ժամը 19։00—ին «Ստատուս քվո» հաղորդման շրջանակում, քանի որ հանրային ռադիոն ունի ցանց, նախապես ծրագրված, որը չի կարող խախտել։ Կողմերը համաձայնության չեն հասել։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը արդարացի չի համարել Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքը, որ հանրային ռադիոն բոյկոտում է իրենց։
«Քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետեւորդները չեք լսում հանրային ռադիոյի եթերը, որովհետեւ մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը եւ լուսաբանել ենք ամեն ինչ»,– ասել է Մարկ Գրիգորյանը։
Ի դեպ, ուղիղ եթերի պահանջն արվում էր այլ ուղիղ եթերներով։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երեւանի պետական համալսարանի եւ հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ։
Կիրակի երեկոյան հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հրապարակել է իրենց գործողությունների ծրագիրը, որի հիմնական գաղափարն այն էր, որ վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ պետք է իրականացնեին ամբողջ մայրաքաղաքում, մասնավորապես կամուրջների վրա, պողոտաներում, մետրոյում արգելափ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի արտագնա նիստ, տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից։
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։ Խորհուրդը քննարկել է հարցը եւ միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը։
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները երեկվա համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փորձենք հակիրճ ներկայացնել այդ նիստում թուրքական վերջնագիրը ընդունելու կամ մերժելու հայ քաղաքական կուսակցությունների խմբակցությունների իրարամերժ տեսակետները եւ նրանց պատճառաբանություններն ու հիմնավորումները։
Հայ ժողովրդական կուսակցությունը կողմ էր արտահայտվել՝ հրապարակելով հետեւյալ բանաձեւը.
I. Երեւանի եւ Գանձակի նահանգի՝ թուրքական գրավումից ազատ մնացած շրջանները ներկայումս կտրված են դրսի աշխարհից. մի կողմից շրջապատված են թուրքական զորքերով, մյուս կողմից՝ զինված ադրբեջանցիներով։
II. Հայկական զորքը, ինչպես պաշտոնապես տեղեկացնում է կորպուսի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկյանը, մեծ մասամբ կազմալուծված է։
III. Հայկական զորամասը Երեւանի նահանգում դեռ շարունակում է կռվել թուրքերի դեմ, բայց այն եւս անկարող է երկար դիմադրել՝ ռազմամթերքի ու պարենի խիստ պակասության պատճառով։
IV. Հայ ժողովրդի մեջ նկատվում է հուսալքվածություն եւ կռվելու տրամադրության բացակայություն, եւ նույնիսկ ցանկության դեպքում անկարող է կռվել թուրքական կանոնավոր զորքերի դեմ մանավանդ ռազմամթերքի եւ պարենի սղության պայմաններում։
V. Անհեռանկար կռիվները ավերիչ հետեւանքներ են թողել հայ ժողովրդի կյանքի վրա. նա ոչ միայն քայքայվում է տնտեսապես, այլեւ ֆիզիկապես, համատարած գաղթը սպառնում է կորստաբեր հետեւանքներ ունենալ։
VI. Խաղաղություն կնքելու՝ թուրք կառավարության առաջարկած վերջնագիրը թեեւ շատ ծանր է եւ գրավական չէ, թե անպայման պատերազմը իսպառ վերջ կունենա, բայց չընդունելու դեպքում հետեւանքը պարզ է. զենքի ուժով նվաճելուց հետո մնացյալ հայկական շրջաններում հայ ժողովրդի հետ կվարվի հաղթողի իրավունքով, իսկ ընդունելու դեպքում չի կորցնում այն հույսը, որ եթե ոչ մշտապես, գոնե ժամանակավորապես կդադարեն ռազմական գործողությունները. հայ ժողովուրդը կմնա իր տեղում, գաղթը կըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 14—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով՝ վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին՝ արդարացնելով ժողովրդի սպասումները թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում։
Նորին սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարելին անել ի սեր եւ ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի։
Վեհափառ հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան։
Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց հայրապետին բարեմաղթանքների համար։ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է՝ հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա նաեւ կարեւորեց եկեղեցու համախմբող դերակատարությունը։
Զրույցի ընթացքում Գարեգին Բ հայրապետը եւ Արմեն Սարգսյանը խոսեցին նաեւ զանազան ծրագրերի մասին։
Հաջողություններ եւ արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը եւ համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ՝ այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024