ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 15.10.2018, 20:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 18

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեեւ նախօրեին հայտարարել էր, որ իրենց հիմնական նպատակը Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները, բոլոր մուտքերը փակելն է, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել հատուկ նիստին, սակայն երեկ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ծրագիրը փոխվում է։ 
Նա տեղեկացրել է, որ իրենց տակտիկան փոխվում է. «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը։ Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք։ Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց։ Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով։ Պայքարը շարունակվելու է եւ լինելու է «բաց ձեռքերի պայքար»։ Միաժամանակ նա նշել է, որ սա ցանցային պայքար է, յուրատեսակ թավշյա հեղափոխություն։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին է հանձնել ծանուցում հավաքները դադարեցնելու վերաբերյալ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պատռել է այն՝ հայտարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»։
Օրվա ընթացքում ցուցարարները շարունակել են փակել ճանապարհներ, խաչմերուկներ, կամուրջներ, հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, մի քանի նախարարությունների, քաղաքապետարանի շենքերի մոտ, իջեցրել են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը։ Նրանք մտադիր էին այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեին եւ մարդիկ կփորձեին դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 9 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ ապրիլի 17—ին գումարել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով՝ ՀՀ ԱԺ—ի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» եւ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների որոշումներով ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Սերժ Ազատի Սարգսյանը։
Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին եւ կառավարության մյուս անդամներին արդյունավետ աշխատանքի համար։
«Պատմական այս ժամանակահատվածում եւ, կարծում եմ, նաեւ միշտ, այս չափազանց պատասխանատու, բարդ, դժվար ու մեծ ջանքեր պահանջող լիազորությունները կարող է իրականացնել այն մարդը, ով ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ ու արդյունավետ փորձ, որոշումներ կայացնելու վճռականություն, անցած ճանապարհ ու նաեւ՝ միջազգային հեղինակություն, ով իր վարած քաղաքականությամբ, իր սառնասրտությամբ, իր ճշգրիտ քայլերով ու բաց երկխոսությամբ կարողանում է կառավարման մեծ թիմ առաջնորդել եւ հմտորեն դիմագրավել մարտահրավերներին։ Այդպիսին է մեր թեկնածուն՝ Սերժ Ազատի Սարգսյանը»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀԿ—ն ապավինում է իր առաջնորդին եւ բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքը, հմտությունները, անցած ուղին, փորձը, ներդրումը երկրի պ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 10 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17—ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ ՀՀ նախագահի նստավայրում երեկ կայացել է երկրի նախագահի եւ նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը։
Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ երկրի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում եւս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»։ Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 12 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ Հայ յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում։
Հարգելի՛ պատգամավորներ,
Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Այդ նախագիծը դարձավ Սահմանադրություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները։
Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան եւ ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն։ Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի։
Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ եւս շատ կարեւոր է, թե ինչ մեկնարկ է տրվում։
Պառլամենտական կառավարման ձեւն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է։
Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որեւէ ձեւ չի կարող հավակնել կատարյալ լինելուն։ Ես էլ նույն կարծիքին եմ։ Կառավարման ցանկացած ձեւ, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահմանադրական չափորոշիչներին, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարող է լինել նպաստավոր։ Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձեւը կարող է հանգեցնել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության խախտման, կառավարման անարդյունավետության, կոնֆլիկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1918 թվականի մայիսյան հերոսամարտերի պատմության էջերում մի բեկումնային իրադարձություն է հիշատակվում։ Արաքս կայարանից հյուսիս—արեւելք ընկած Չիմնի—ղըռ եւ Թյուլքի—թափա կոչվող բլուրների մերձակայքում ծավալված դեպքերի մասին է խոսքը։ Պատմական այս վայրերը ռազմական քարտեզներում առավել հայտնի են «440» եւ «449» բարձունքներ անուններով։ Շրջանցելով ժամանակաշրջանի կարեւորագույն դեպքերը՝ նշենք միայն, որ դեպի այս բլուրներն էր նահանջել ու համախմբում իր ուժերը Սարդարապատ գյուղից եւ կայարանի դիրքերից ետ շպրտված, մարշալ Հովհաննես Բաղրամյանի վկայությամբ, թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկը՝ 36—րդ հետեւակային «Գելիբոլու» դիվիզիան։ Այդ օրերի մասին վերհիշելիս՝ Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շենուրը պատմում է. «Թուրքերը հասցնելով հարմար խրամատավորվել, ամուր պահում էին սարերը... Ծանր վիճակ էր ստեղծվել։ Սարդարապատի խումբը հայտնվել էր կիսաօղակի մեջ, պահեստային ուժեր չկային։ Թուրքերը գրավել էին բարձունքները, մենք նրանց ներքեւում էինք...»։
Հայկական զորքերի առաջնային խնդիրն էր գրավել Թյուլքի—թափա լեռն ու հետ մղել թշնամուն իր համար այնքան նպաստավոր այդ դիրքերից։ Մի քանի «հախուռն եւ ձախողված» գրոհներից հետո, ինչպես իր հուշերում հիշատակում է 5—րդ հայկական հրաձգային («Մահապարտներ») գնդի 12—րդ վաշտի հրամանատար Մանասեր Մանասարյանը, հայկական ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, ծրագրում է մի խորամանկ պլան, ըստ որի՝ հայկական զորքերը, թեւանցելով «440» բարձունքն աջ կողմից, համատարած գնդացրային ու հրացանային համազարկով թիկունքից հարվածում են թշնամու զորքերին. «Ճակատով մեկ բարձր լսվում է «ուռա՜»—ն, ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 7 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018