ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 19

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին՝ փոխվարչապետ նշանակելու մասին։ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը։
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։

***
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին։
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Էդվարդ Աղվանի Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Վարդան Մակարյանին հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանը ազատվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

***
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Հարությունյանն ու Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե օրենքի սահմաններում է, ապա ողջունելի է 

Խաղաղ ցույցերով իրավունքի իրացումը բնորոշ են ժողովրդավարական երկրներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ հանրահավաքներ եւ երթեր են իրականացնում Երեւանում։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար։ Նա կարծում է, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է։ «Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը։ Պետք է ասեմ, որ դա նորմալ երեւութ է ժողովրդավարական երկրներում, որովհետեւ նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,–ասել է նա։
Մինասյանը նշել է, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում. «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում իր խոսքում նշած «հանգած հրաբուխներին»։ Նա «Tert.am»—ին ասել է, որ եթե Ս. Սարգսյանը նպատակահարմար գտներ անուններ տալ, թե ովքեր են, կաներ դա։ «Սերժ Սարգսյանը հատուկ անուններ չհնչեցրեց, բայց բոլորն էլ հասկացան, այդ թվում՝ հանգած հրաբուխները, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Նրանք հասկացան, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններին թաքուն մասնակցել ու աննկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, գոնե մեր պատկերացումներն այդպիսին են»,–ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանրահավաքային ակտիվությունն ազդո՞ւմ է երկրի տնտեսական զարգացման վրա։
«Այդ առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որեւէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը։ Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երեւանում, ապա դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել»,–նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միակ մեկ հանգիստ տարի է ունեցել, երբ չի եղել արտաքին եւ ներքին անկայունություն։ 
«Միակ տարին է երեւի 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել։ Միակ տարին էր, եւ այդ տարում մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ։ Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի։ Ճիշտ է՝ միեւնույն է դժգոհություն լինելու է, որովհետեւ մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են։ 
Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել։ Սա է ամբողջ խնդիրը»,–ընդգծել է ՀՀ վարչապետը։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 268 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց մի քանի նպատակով, որոնցից են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի միասնական շուկա ձեւավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ի սկզբանե հանրության շրջանում առաջացան դժգոհություններ առ այն, որ ցանկացած ինտեգրում նախ մեծ ռիսկեր է պարունակում, ու, բացի այդ, ցանկացած ժամանակ ռուբլու արժեզրկումը կարող է ցավոտ հարված հասցնել նաեւ մեր երկրի տնտեսությանը։
Ընդհանուր առմամբ, տնտեսական տեսանկյունից ցանկացած միություն իր մեջ կրում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Հայաստանի համար, իհարկե, դա տնտեսական դիմացկունության փորձություն էր ենթադրում։ Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե հայ գործարարներից շատերը այնքան էլ լավ չեն գիտակցում ԵԱՏՄ միասնական տարածքում գործակցելու հնարավորությունները եւ ոչ ամբողջովին են օգտագործում տրամադրված արտոնությունները։ Ինչքանով էր ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն արդարացված, ինպիսին էին ակնկալիքները կամ ինչպիսին են կանխատեսումները։ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։
Նա հիմնավորեց՝ քանի որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը մինչ մաքսային միություն ստեղծելն արդեն իսկ 20&md ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 270 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024