ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 20

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ իր կողմնակիցների հետ շարունակել է երթերը մայրաքաղաքում։ 
Սկսելով Հանրապետության հրապարակից՝ մասնակիցներն անցել են տարբեր փողոցներով։ Ոստիկանները կասեցրել են կառավարության շենքը շրջափակելու նրանց փորձը։ Այս անգամվա անակնկալը Արշակունյաց պողոտայով դեպի «Սուրմալու» եւ «Փեթակ» տոնավաճառներ հասնելն էր։ Իրավապահները թույլ չեն տվել մասնակիցներին մտնել «Փեթակ»։ Ի վերջո, Փաշինյանին եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին թույլ են տվել մտնել առեւտրի կենտրոնի տարածք։ Քիչ անց նրանք վերադարձել են եւ երթը շարունակվել է դեպի Գ. Նժդեհի հրապարակ, այնտեղից Բագրատունյաց փողոց, Իսակովի պողոտա, ապա հասել են Հաղթանակի կամուրջ, այնուհետեւ՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ հարակից այգում մի քանի ժամ հանգստացել են։
ՀՀ ոստիկանությունը տարածել է հավաքի մասնակիցներին ուղղված հերթական հայտարարությունը, ըստ որի «Երեւանում ապօրինի գործողություններ իրականացնող հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այլեւ բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ։ Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները»։
Այնուհետեւ անօրինական քայլերի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը դնելով կազմակերպիչների վրա՝ ոստիկանությունը նշել է. «Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար, ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի եւ շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ։ 
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն եւ զսպվածություն։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելել է, որ միեւնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որեւէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ։ 
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ իշխանությունը դրական եւ զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը։ Ըստ նրա, ելքը իրավիճակից մեկն է՝ քաղաքական երկխոսությունը։ «Մենք մեր երկրում հակառակորդներ եւ թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերը։ Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է՝ անկախ նրանից՝ նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե հակառակորդ»,–ասել է Շարմազանովը։
Բացի այդ, նա նշել է, որ իշխանությունների զիջումների համար, պետք է քաղաքական օրակարգ լինի. «Մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն»։ Ուստի նա Փաշինյանին կոչ է արել վերադառնալ խորհրդարան։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ նշել. «Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»։
Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ողջունել է հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24—ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը։
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների եւ նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, փոխվարչապետներ Արմեն Գեւորգյանին եւ Վաչե Գաբրիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։ Հանրապետության վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է չանդրադառնալ կառավարության ծրագրերին, սկզբունքներին, մոտեցումներին, քանի որ դեռեւս ամբողջովին չի կազմավորվել նոր կառավարությունը։ Նշելով, որ այդ գործընթացը կավարտվի երկու—երեք օրվա ընթացքում՝ վարչապետ Սարգսյանն առաջարկել է միանգամից անցնել օրակարգի հարցերի քննարկմանը, որոնց ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է, իսկ հաջորդ նիստի ժամանակ խոսել վերոնշյալ թեմաների շուրջ։
Հանրապետության վարչապետը նիստի ավարտին անդրադարձել է եւս մեկ հարցի, որը վերաբերել է կառավարության որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը որպես բնակարան հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրմանը։
«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբեւէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը։ Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար։ Դրանք տրամաբանված փաստարկներ են, եւ ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 280 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024