ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25

Մայիսի 27—ին թուրքերը պահեստային խոշոր ուժեր մտցրեցին ճակատամարտի մեջ եւ ամբողջ ճակատով մեկ ոչ միայն կասեցրին հայկական զորքերի հարձակումը, այլեւ իրենք անցան վճռական հակահարձակման։ Հաջորդ օրը, մայիսի 28—ին հակառակորդն էլ ավելի զարգացրեց ձեռք բերված հաջողությունները եւ վերջնական բեկում մտցրեց ճակատամարտում։ 
Կոտրելով հայկական աջ եւ ձախ թեւերի դիմադրությունը, թուրքական զորքերը կտրեցին երկաթուղին Մ. Ղարաքիլիսայից դեպի հյուսիս, ինչպես նաեւ՝ գրավեցին քաղաքից արեւելք ընկած Վարդանլու գյուղը։ Շրջապատման օղակը Մ. Ղարաքիլիսայի շուրջը փակվեց։ Սակայն մինչ այդ հայկական ուժերի մեծ մասին հաջողվեց նահանջել դեպի արեւելք՝ Դիլիջան եւ դեպի հյուսիս՝ Շահալի կայարան։ Շրջապատման մեջ մնացածները հերոսաբար դիմադրեցին մինչեւ վերջ եւ ընկան զենքը ձեռքներին, իսկ նրանք, ովքեր զինամթերքի սպառման պատճառով գերվեցին, թուրքերի կողմից տմարդորեն գնդակահարվեցին։ Մայիսի 28—ի երեկոյան թուրքական 11—րդ դիվիզիայի առաջապահը մտավ Մ. Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայի հերոսամարտում հայկական զորքերի կրած պարտությունը, սակայն, շատ թանկ նստեց թշնամու վրա։ Մեծ կորուստների հետեւանքով նա արդեն ռիսկ չարեց շարունակել հարձակումը Դիլիջանի ուղղությամբ, ուր այդ պահին գտնվում էին Ղարաքիլիսայի ջոկատի մնացորդները եւ Դսեղից այստեղ անցած Անդրանիկի բոլորովին թարմ բրիգադը (3—3,5 հազ. սվին եւ սուր)։ Այլ կերպ ասած, թուրքերը հաղթեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, բայց ի զորու չեղան կատարել իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը, այն է՝ ճեղքել դուրս գալ Ղազախ—Աղստաֆա։ Լիարժեք հաղթանակի եւ Դիլիջանի գրավման դեպքում, թուրքերը հնարավոր է՝ ոչ միայն դուրս գային Ղազախ, այլեւ փորձեին Սեմյոնովկայի լեռնանցքով եւ Ելենովկայի ու Ախտայի վրայով, շրջանց զորաշարժով հարվածել Երեւանին հյուսիս—արեւե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաշ Ապարանի հերոսամարտի 100—ամյակին նվիրված բուն միջոցառումներն Ապարանում թեեւ պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 1—ից, սակայն արժանահիշատակ այդ հոբելյանի պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով տեղի համայնքապետարանում այս օրերին տիրող աշխատանքային աշխույժ եռուզեռն սկսվել է դեռ ամիսներ առաջ։ 
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը, իրենց կողմից նախատեսված միջոցառումներն ու ձեռնարկումները կոչված են հնարավորինս արժանավայել նշելու տոնը եւ մեկ անգամ եւս իմաստավորելու ճակատամարտի մասնակիցների սխրանքն ու արիությունը։
Մասնավորապես, մայիսի 1—20—ը «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Մեր պապերի սխրանքները» խորագրով միջազգային սիմպոզիումը, որն ամենամյա է լինելու։ Այն ղեկավարելու է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում լինելու են Իտալիան, Հնդկաստանը, Բելգիան, Ճապոնիան, Բելառուսը, ինչպես նաեւ Արցախը եւ, բնականաբար, մեր երկիրը ներկայացնող քանդակի վարպետներ։ Սիմպոզիումի շրջանակներում անցկացվելու են վարպետության դասընթացներ, դասախոսություններ, տարբեր հանդիպումներ եւ այլն։
Մայիսի 8—ին մայիսյան հաղթանակները կնշանավորվեն մարզական միջոցառումով՝ մարաթոնյան վազքով, որը նույնպես կանցկացվի հուշահամալիրի տարածքում։ Հաջորդը մայիսի 13—ին է՝ ամենամյա ավանդական ուխտագնացություն դեպի Լուսագյուղի Վերի վանք (17—րդ դար), որը կրում է «Վերի վանքի կամ Թուխ Մանուկի տոն» խորագիրը։ Այն կիրականացվի Ապարանի հրապարակից եւ կուղեկցվի ապարանյան թաղալուներով։ 
Միջոցառման շրջանակում նշվելու է նաեւ ջանգյուլումի կամ գնարբուկի հոգեւոր—ծիսական տոնը, որը նվիրված ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ—ում հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ հանդիպմանը ներկա գտնվելու համար՝ վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետեւել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ։ Վարչապետի պաշտոնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով եւ ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման եւ իրադարձությունների խաղաղ ընթացքին։
Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին եւ հանձնառություններին։ Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ «Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու եւ ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։
Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության եւ պետական մտածողության մասին։ Կարծում եմ՝ Հայաստանը աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձեւավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում։
Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Դա հույս է տալիս, որ կտեսնենք քաղաքական ուժերի միջեւ ծավալվող քաղաքակիրթ երկխոսություն

Իրադարձությունների վերաբերյալ գնահատական են տվել նաեւ օտարերկրացի եւ սփյուռքահայ տարբեր ոլորտների գործիչներ։ Նրանք հույս են հայտնել, որ ականատես կլինեն քաղաքական ուժերի միջեւ ծավալվող քաղաքակիրթ երկխոսության։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայերի համար կարեւոր արժեքները Հայաստան—Եվրամիություն համաձայնագրի հենքն են։ «Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծում տալուն։ Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,—ասել է Սվիտալսկին։
Նրա հավաստմամբ՝ ԵՄ—ն Հայաստանի եւ հայերի հետ կլինի ողջ ընթացքում։ Հարցին, թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան—ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանել է՝ ԵՄ—ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ եւ շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ. «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարեւոր են հայերի համար, կազմում են Հայաստան—ԵՄ համաձայնագրի հենքը։ Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար եւ եռանդով, քան նախկինում»։
ԵԽԽՎ պաշտոնական կայքը հայտնում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երեւանում տեղի ունեցած վերջին զ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրացավ Հայոց ցեղասպանության հերթական՝ 103—րդ տարելիցը։ Ու թեեւ ոճրագործն առ այսօր ժխտում է Օսմանյան կայսրությունում ծրագրված եւ իրականացված եղեռնը, աշխարհի ամբողջ հայությունը, ունենալով նաեւ առաջադեմ մարդկության աջակցությունը, ոգեկոչել է մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Երեկ Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ովքեր օրվա կապակցությամբ նաեւ ուղերձներ են հղել, Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանց ուղեկցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ անմար կրակի մոտ հոգեհանգստյան պաշտոն է կատարել հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ են խոնարհել եւ մեկ րոպե լռությամբ հարգել սրբադասված նահատակների հիշատակը։
Ամբողջ օրը հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարել. այստեղ են այցելել նաեւ բազմահազար քաղաքացիներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արտասահմանյան երկրների դիվանագետներ, հյուրեր։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դա պայքար է ոչ թե ընդդեմ, այլ պայքար է հանուն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի»,–ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Նա հայտնել է, որ ՄԱԿ&mdas ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ անդրադարձ են կատարում ռուսական հայտնի լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը «Ապրիլի 24—ին հայերը հարգում են 1915թ. օսմանյան Թուրքիայում ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը» խորագիրը կրող հոդվածում նշում է, որ այս տարի միջոցառումներն անցնում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ «Սպասվում էր, որ երեքշաբթի բողոքի ակցիաները կանցկացվեն ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց ակցիաները տեղավորվելու են օրվա խորհրդի շրջանակներում»,– ասված է հոդվածում։
Գործակալությունը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն, ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում երկրի ղեկավարները, մշակույթի գործիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
«ՏԱՍՍ» գործակալությունը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Երեւանի հազարավոր բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ «Երեւանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում։ Մարդիկ, որոնցից շատերը իրենց երեխաների հետ, գնում են կարմիր եւ սպիտակ մեխակներ, ծաղկեպսակներ դնելու հուշահամալիրի կենտրոնի հավերժական կրակի մոտ։ Միմյանց անծանոթ մարդիկ միասին հուշահամալիր են տարել 100—մետրանոց ազգային դրոշը»,–ասված է հոդվածում։
«ՏԱՍՍ» գործակալությունը եւս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար։
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես՝ հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով։ Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ։ Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել՝ ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով։ Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել։
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսին պատասխանել է միջազգային լրատվամիջոցների հարցերին։
«Որեւէ թեկնածու հանրապետական կուսակցությունից չի լինելու վարչապետ, Հայաստանում հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը վերջացել է»,–լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հետաքրքրվել են, թե պատրա՞ստ է դառնալ վարչապետ, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Բազմիցս եմ ասել՝ եթե ժողովուրդն իմ վրա դնի այդ պարտականությունը, ես, իհարկե, կստանձնեմ այն։ Հասկանում եմ, որ կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի»։
Շարունակող հարցին՝ թե հենց ինքն այդպիսի ծրագիր ունի՞, նա պատասխանել է. «Խոսքը գնում է մեր հայտարարած կետերից երրորդի մասին, մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում։ Սա ամենակարեւորն է, եւ առաջին բանը, որ պետք է անենք՝ բարեփոխենք ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Ես այսօր չեմ տեսնում որեւէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ցանկությանը»։
Լրագրողներից մեկը հարցրել է. «Դուք առաջնորդել եք ժողովրդին, բայց արդյոք պատրա՞ստ եք առաջնորդել կառավարությանը»։ «Մենք պատրաստ ենք մեր երկիրն առաջնորդել դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում։ Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, կարծում եմ՝ ամենակարեւոր եւ միակ պատասխանատվությունը, որ այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա՝ արդար եւ ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ունի եւ մեծ թիմ ունի այդ ամենին հասնելու համար, բայց մենք նաեւ կներառենք գուցե մի քանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024