ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 22

Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը։ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,– ասաց վարչապետը։ Դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու։ «Ի վերջո, այս կառավարությունը եւս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին։ Հարցն այն է, թե ինչ ձեւաչափով կմասնակցի»,–ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը երկրի տնտեսության զարգացման դրական միտումներ ու սպասումներ է տեսնում եւ արձանագրում է այդ սպասումները իրականություն դարձնելու կարեւորությունը. «Հայաստանում տնտեսության զարգացման կարեւոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը եւ մրցակցային դաշտը։ Քաղաքական առումով մենք այսօր ունենք դա։ Մնում է, որ դա ամրապնդվի, եւ մարդկանց մոտ վստահություն առաջանա։ Այդ ամենը կկարգավորվի»։
Նա հավելեց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում հասկացել է, որ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության պնդումները, որ կառավարության առաջին խնդիրը պետք է լինի տնտեսության զարգացմանը չխանգարելը, երբեմն շատ ճիշտ էին. «Մենք չենք խանգարի տնտեսության զարգացմանը եւ կօգնենք ամեն ինչում»։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ կառավարությունը իր առջեւ դրված բոլոր խնդիրները հստակ կլուծի. «Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելու ընթացքում մենք չենք անելու չմտածված քայլեր, մենք հանգիստ կիրականացնենք մեր քայլերը»։
Փոփոխությունների համապատկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը.

Երեկ նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը։
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Այնուհետեւ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները։
Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի եւ ժողովրդի։ Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական եւ պետական կառավարման մշակույթում։
Արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանել է վարչապետը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024