ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 17

Դա կօգնի ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանել է քաղաքացիների հարցերին։
Նրա կարծիքով, երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են։
«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»,–նշեց կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ։ «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետեւողականորեն։ Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունների»,–հայտարարել է նա։
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու, որը կլինի օնլայն հարթակ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի։
«Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին եւ հանրությանը»,–ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կան ոլորտներ, որտեղ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, եւ դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերթական ճեպազրույցն սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցելության վերլուծությունից։ Նա ուշադրություն է հրավիրել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին վարչապետի ելույթի վրա, ուր նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ներգրավվածությունն այդ առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով։ Այս պահին Աֆղանստանում մեր զորախմբի կազմում ծառայություն է անցնում 121 զինվորական։
Այնուհետեւ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նշելով, որ դա ճանաչողական հանդիպում էր։ Վարչապետ Փաշինյանի ու Արդբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ «Մեր դիրքորոշումը գիտեք. ե՛ւ վարչապետ Փաշինյանն է շատ լավ ձեւակերպել, ե՛ւ արտգործնախարար Մնացականյանը, որ կարեւորագույն հարցն Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցն է, որը մեզ առաջնորդողն է, մեր առաջնորդող սկզբունքը դրա ապահովումն է այս բանակցային գործընթացում»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի հռչակագրին, ապա ըստ Տ. Բալայանի, ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովի հռչակագրում 67—րդ պարագրաֆում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես ՄԱԿ—ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա. «Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա եւ գործող ձեւաչափերում»։
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ որեւէ արձագանք կա՞ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ճեպազրույցում հնչեցրած հայտարա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունների համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարեւոր էր։ Այս կարծիքին են երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ներկա քաղաքագետներ Նարեկ Մինասյանը եւ Գրետա Ավետիսյանը։ Նարեկ Մինասյանը նշեց, որ նախ այն ճանաչողական բնույթ ուներ, հենց այցի շրջանակում ՀՀ վարչապետը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ՆԱՏՕ—ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս վիճակը, հարաբերությունների խորացման հեռանկարները։
«Եվ, ըստ էության, կարեւորվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես ՆԱՏՕ—ի գործընկեր երկիր, բավական պատշաճ կատարում է իր առջեւ դրված պարտավորությունները։ Մամուլում ուշադրության արժանացան ՆԱՏՕ—ի կոմյունիկեում տեղ գտած ձեւակերպումները։ Պետք է ընդգծել, որ այդ ձեւակերպումներն ինչ—որ առումով հակասություն են պարունակում։ Մասնավորապես, եզրափակիչ այդ փաստաթղթում ֆիքսված է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, սակայն մյուս կողմից նշվում է, որ կառույցը կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված միջազգային նորմերի՝ ՄԱԿ—ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Իսկ ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւոր բաղադրիչներից են»,–ասաց Նարեկ Մինասյանը։
Քաղաքագետը նշեց, որ տարբեր տարիների նման ձեւակերպումների պատճառով նախկինում Հայաստանը նախընտրել է չմասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, որոշ դեպքերում մասնակցել է։ Այս տարի եւս բրյուսելյան այցն օգտագործվեց, որ անկախ եզրափակիչ ակտում տեղ գտած ձեւակերպումներից, հարթակն օգտագործվեր հայկական կողմի մոտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր՝ ԵՄ—ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխությունները եւ պատրաստ է օգնել բարեփոխումներին։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Դրանք հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք փոխանցվել էին Հայաստանի վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն ուներ արտահայտել իր սեփական ուղերձները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հայաստանում մենք կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածել։ Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,–ասաց դեսպանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ—ում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը։
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ եւ հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես, նախարարների հետ, եւ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց՝ ինչպես կարող ենք օգնել, ինչ եք ակնկալում մեզնից։ Սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել։ Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձեւով ԵՄ—ն կարող է օգտակար լինել։ Որոշ նախարարություններից ստացել ենք նախնական գաղափարներ, մենք կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանի կառավարությունից լսել ենք այն, որ նրանք ակնկալում ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։
Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ—ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ—ից անմասն չէ։
Հապավումը բացվում է որպես արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն։ Սա բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային ստանդարտ է, որին 2017թ. դրությամբ անդամակցում են 51 երկրներ։ ՀՀ—ն դեռ երեք տարի առաջ է նախաձեռնել ԱՃԹՆ—ին անդամակցության գործընթացը։ 2016թ. մեր կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը եւ 2017թ. արդեն ՀՀ—ն ԱՃԹՆ—ի թեկնածու երկիր էր։ 2019թ. ՀՀ—ն կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ—ի ստանդարտին համապատասխանող երկիր։ Եթե, իհարկե, հաշվետվողականության մեխանիզմները պատշաճ ներդնի։
Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Օրինակ՝ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս նախաձեռնությանն անդամակցող երկրները պարտավորվում են ամենամյա զեկույցներ հրապարակել, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի եւ վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Կամ՝ ԱՃԹՆ—ն մի ստանդարտ ունի, որի համաձայն, պարտադիր պետք է հրապարակվի ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հիմա՝ ԱՃԹՆ—ի չափորոշիչներով առաջնորդվող պետությունները պետք է մշակեն հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ։ Դրա շնորհիվ կբացահայտվեն իրական սեփականատերերը, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Մի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամպի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը։ Պայմանավորվածության համաձայն, Թրամպը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ապա տեղի է ունեցել ընդլայված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը։ Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը։
Վ. Պուտինը ասել է, որ կողմերը բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները։ Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները։
Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին։ «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք»,–ասել է Պուտինը։
Նախագահ Թրամպն ասել է, որ ԱՄՆ—ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը։
«Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա։ Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,–ասել է Թրամպը։
Ասուլիսի ընթացքում Թրամպը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացնելու մասին, իսկ Պուտինն ԱՄՆ—ի ղեկավարին նվիրել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024