ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 26

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային—մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի։ Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարեւորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը։
Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են։ «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարբեր երկրներից եւ տարբեր պատճառներով վերադարձողների վերաինտեգրումն առավելագույնս արդյունավետ կարելի է կազմակերպել մեկ ընդհանուր հայեցակարգի եւ դրա շրջանակում մշակվող տարբեր գործողությունների ծրագրերի ձեւաչափով։ Սա ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի տեսակետն է՝ արտահայտված «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017—2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» շրջանակում երեկ տեղի ունեցած վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով ֆորումի ընթացքում։ «Կարող ենք ունենալ նոր ճանաչված փախստականների, սիրիահայերի, վերադարձողների համար առանձին մշակված գործողությունների ծրագրեր. դա գործընթացն արդյունավետ կազմակերպելու լավ լուծում է»,–նշեց նա։
Եռամսյակային ֆորումը, որը վերադարձողների վերաինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների համագործակցության հարթակ է, բաց է անդամակցության համար։ Հանդիպման օրակարգի համաձայն մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները։ «Ֆրանս—հայկական զարգացման հիմնադրամը» (ՖՀԶՀ) իր գործունեության ընթացքում ավելի քան 1800 կամավոր վերադարձողի է աջակցել՝ սոցիալական օգնության, վերապատրաստման դասընթացների եւ ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ «123 վերադարձող ունենք ընթացիկ տարվա առաջին եռամսակում, 12 ձեռնարկություն ենք ստեղծել այս ընթացքում»,–նշեց ՖՀԶՀ ծրագրերի համակարգող Արփինե Ստեփանյանը։ 
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելությունը միակն է, որն ուղղորդված վերադարձ է կազմակերպում եւ հոգում է միգրանտի մասին մինչեւ մեկնելը, մեկնելու ընթացքում ու ինտեգրման փուլում։ «780 վերադարձող ենք ունեցել 2017թ. ընթացքում»,–նշեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դիտարկվում է, բայց որոշումը դեռ չի կայացվել. երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Հասկանալի պատճառներով նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»։ Ներկայում հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,—նշել է Միլսը։
Դեսպան Ռիչարդ Միլսը միաժամանակ նշել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։
Նա թվարկել է բարձր մակարդակով անցկացված 6 շաբաթների ընթացքում հանդիպումների մի քանի օրինակներ՝ հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միացյալ Նահանգներում է ՀՀ արդարադատության նախարարը։
Դեսպան Միլսը նշել է, որ այս տարվա ապրիլ–մայիսին ներդրումների եւ առեւտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել։ Նա կարեւորել է Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը, ամերիկացի ներդրողների եւ, առհասարակ, բոլոր օտարերկրյա ներդրողների համար։ «Ներդրողները հետեւում են այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, որոնք նրանց կողմից ողջունվում են։ Նրանք նաեւ հարկերից խուսափելու դեպքերի քննություններին, կոռուպցիոն դեպքերի քննություններին են հետեւում, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական զինված ուժերը արդեն միջոցներ են ձեռնարկել Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության կրճատման ուղղությամբ։ Այս մասին երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017—2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Նախիջեւանում վերահսկում է իրավիճակը։
«Նախիջեւանի հատվածում ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները՝ ամրացնելու իրենց դիրքերը, իսկ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,–նշեց Տոնոյանը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաեւ բանակում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին։ Անդրադառնալով Եղեգնաձորում հուլիսի 24—ին զինծառայողի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ այն դժբախտ պատահար է եղել, իսկ Քարվաճառում տեղի ունեցածը՝ ալկոհոլի չարաշահման արդյունք։
«Եղեգնաձորում տեղի ունեցածը եղել է դժբախտ պատահար, առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որեւէ նշան կամ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպիսի դեպք չկրկնվի, որովհետեւ դա կարգապահության, վարժվածության եւ պատրաստության խնդիր է։ Քարվաճառի դեպքի առթիվ նախ պետք է (մարդկանց) գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում։ Այդ միջոցները իրականացվում են ռազմական ոստիկանության կողմից, հրամանատարական կազմն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա։ Պետք է բարձրացնել նաեւ կարգապահական մակարդակը»,–ասաց Դավիթ Տոնոյանը։
Խոսելով ՊԲ հրամանատարի հայտարարության մասին, թե սահմանին իրավիճակ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ եւ հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Երեւանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։
Այնուհետեւ պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ հույս հայտնել, որ իր առաջարկ—խնդրանքը դրական արձագանք կստանա։
ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,–նշել է Հակոբյանը։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024