ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 31

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ. հունվարի 1—ի դրությամբ ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը բացահայտված կլինեն։ Խոսել ենք նաեւ այն մասին, որ դա ԱՃԹՆ—ին (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) անդամակցելու պայման է։ Բայց թե ինչպես են բացահայտվելու իրական հանքատերերը, ահա այդ ձեւերին չենք անդրադարձել։
Այդ քայլերը նախանշված են մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկով, որ գործադիրի հավանությանն արդեն արժանացել էր դեռ ընթացիկ տարվա մարտին։ Նախ՝ որ իրական սեփականատերերի եւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց բացահայտման պահանջ կդրվի, միանշանակ է։
Իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ի՞նչ քայլ կհետեւի։ Սանկցիաներ կկիրառվեն եւ դրա հետ կապված քննարկումներ կլինեն պետական մարմինների եւ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում եւ հանքարդյունահանող ընկերությունների (Հայաստանի հանքարդյունաբերողների եւ մետալուրգների միության միջոցով)։
Սանկցիաներ կկիրառվեն նաեւ այն դեպքում, եթե չտեղեկացվի սեփականատիրոջ փոփոխության մասին։ Տվյալները կհավաքվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում։ Ժամանակը ցույց կտա՝ իրական սեփականատերերի բացահայտման շրջանակը պե՞տք է ընդլայնվի, թե՞ ոչ։ Համենայնդեպս, ընդլայնման նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություն կարվի (այս տարվա դեկտեմբերի 3—րդ տասնօրյակում է դա նախատեսված)։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր իրականությունը, հետաքրքիր է դառնում, թե ինչպես է ստուգվելու իրական հանքատերերի հավաստիությունը։ Որովհետեւ միայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, էներգետիկ ենթակառուցվածքների ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 572 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ։
Նախագահ Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք։
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան։
Ընդգծելով, որ հայ—իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի անկախությունից հետո անցած քառորդ դարում հայ—իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով։
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ—իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դրանք հասցնել որակական նոր մակարդակի։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար եւ բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ։ Մեր տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչեւ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, եւ այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջեւ։ Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլեւս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի, եւ այդ մարդիկ նույնպես, ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն։ Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որեւէ խոչընդոտ գոյություն չունի եւ քաղաքական խոչընդոտներն այլեւս վերացված են, ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Մեծարգո՛ պարոն նախագահ Մատարելլա,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հարգելի՛ գործընկերներ,
Մեկ անգամ եւս սրտանց ողջունում եմ ձեզ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում։
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ—իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։
Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը։
Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ—իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան—Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
Անդրադարձանք Հայաստան—Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ–իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաեւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024