ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 12:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 01

Նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1—ը, ավանդաբար նշվում է որպես Գիտելիքի օր։ Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական ու հիշարժան դարձնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում աշնան առաջին օրն այդ նշանակալի իրադարձությանը նվիրված տոնական հանդիսություններ են կազմակերպվում եւ անցկացվում։ Տոնը, կարելի է ասել, բոլորինս է՝ մեծ թե փոքր։
Սեպտեմբերի 1… Այս օրը տարվա ընթացքում մեզ հանդիպած այն քիչ ու հաճելի առիթներից մեկն է, երբ մեծահասակներիս կրկին հիշեցնում եւ տանում է դպրոցական երանելի տարիները։ Ինչպես նաեւ՝ մանկության թավշե, լուսավոր հեռուները, որոնք մեզ հայրենի տունն են հիշեցնում, առաջին դասարանը, առաջին ուսուցչին… Ինչպես մեծն Մարկեսն է մտերմաբար ավանդել՝ պիտի ունկնդիր լինենք մանկան ձայնին, որպիսին եղել ենք երբեւէ, եւ ով ինչ—որ տեղ դեռ գոյություն ունի մեր ներսում։ Եթե լսում ենք մեր ներսում եղած երեխային, ապա մեր աչքերը կրկին անսովոր փայլ ու պայծառություն են ձեռք բերում։ Եթե չենք կորցնում կապն այդ երեխայի հետ, ապա չի ընդհատվում եւ մեր կապը կյանքի հետ։ 
Այնպես որ, մենք բոլորս էլ գալիս ենք մանկությունից, այն ոսկե ժամանակաշրջանից, երբ շատ բան մեր կյանքում կատարվում է առաջին անգամ։ Առաջին իսկական տպավորություններն ենք ստանում աշխարհից, որոնք մեզ են փոխանցվում հիմնականում դպրոցի, գիտելիքի միջոցով՝ մնալով մեզ հետ ողջ կյանքի ընթացքում, մնալով մեզանից անբաժան…
Մշակույթն ու դպրությունը հայ ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել։ Մեր ժողովուրդը միշտ կարեւորել է գիտելիքը եւ ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում եւ, հակառակ կրած նեղությունների, էական ու հիմնարար դեր խաղացել ազգային հոգեւոր անդաստանում եւ բազմադարյա մշակույթում։ Այսօր էլ հայրենի երկրի հզորա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի հարցի շուրջ դիվանագիտական եւ այլ ոլորտներում իրավիճակը կրկին թեժանում է։ ՄԱԿ—ը Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից պահանջել է կանխել Իդլիբ նահանգում հնարավոր բախումները։ Նույն օրը Սիրիայի հարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան  հայտարարել է, որ Իդլիբում կուտակվել են «Ալ Կաիդա» եւ «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպությունների ոչ սիրիացի անդամ ավելի քան 10 հազար մարտիկներ։ 
Այդ նահանգը հիմնականում ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորությունն ու բազմակողմանի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ են։ Վերջինս բազմիցս, ինչպես օրինակ՝ հալեպյան դեպքերի ժամանակ, համագործակցել է «Ալ Նոսրայի» հետ։ Միաժամանակ Սիրիայի կառավարական ուժերը նախապատրաստվում են ազատագրել նաեւ այդ նահանգը։ Այս առնչությամբ դի Միստուրան նախազգուշացրել է բնակելի տարածքներում հիշյալ ուժերի դեմ ծանր զենքեր չկիրառել, քանի որ մեծ է հավանականությունը, որ կզոհվեն զգալի թվով խաղաղ բնակիչներ։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել քիմիական զենքի կիրառումը, միաժամանակ հավելել, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ «Ալ Նոսրան» քիմիական զենք արտադրելու հնարավորություն ունեն։ Մյուս կողմից Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում հայտարարել է, որ կառավարությունը քիմիական զենք չունի եւ չի կիրառելու, սակայն պատրասվում է երկիրը լիովին մաքրազարդել ահաբեկիչներից։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 29—ին, նախօրոք չհայտարարված այցով, ժամանել է Անկարա։ Թեեւ ԶԼՄ—ները նշել են, որ այցի նպատակը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին Իրան այցելելու՝ նախագահ Հասան Ռուհանիի հրավերը հանձնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, Էրդողանի եւ ԱԳ նախարար Չաուշօղլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, եւ առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական եւ քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք եւ ալիք կբերեն Հայաստան։ Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները։
Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ եւ հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ, որ եթե մենք որեւէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաեւ հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետեւանքային կապերը։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր գործողությունները եւ բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ։ Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, եւ դա այդպես կոչվում է պատմականորեն։ Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024