ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 04

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին։
Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների եւ ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ։ Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ—որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական եւ պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական եւ ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»։
Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որը սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, եւ առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով։ «Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենքի պաշտպաններ։ Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները։ Մեր այս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։
Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ճապոնիայի արտգործնախարարի այցը կարելի է պատմական որակել հայ—ճապոնական հարաբերություններում, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու երկու երկրների քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկելու ապագայում համագործակցության ուղիներն ու հեռանկարները։ Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ճապոնիայի նշանակալի դերակատարությունը Հայաստանի զարգացման օրակարգում տարբեր նախագծերի միջոցով, եւ հայտնեց հայկական կողմի երախտագիտությունը Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի կողմից զարգացման աջակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով տարբեր բնագավառներում ցուցաբերած աջակցության եւ իրականացված ծրագրերի համար, որի ծավալը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների։ Նախարարը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի ցուցաբերած օգնությունը 1988—ի ավերիչ երկրաշարժից հետո։
Կողմերը հանգամանալից անդրադարձան հայ—ճապոնական օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունն առավել ընդարձակելու եւ խորացնելու ընդհանուր արժեքների, փոխադա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին։
Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր եւ նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարեւոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում։ «Նախորդ տարի տոնում էինք հայ—ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես արդյունավետ եւ դինամիկ զարգացող։ Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հատկապես տնտեսական կապերը խթանելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման եւ խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում։ «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան։ Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով։ «Թումոն» այն տեղերից է, որտեղ եւս կարող ենք միասին աշխատել։ Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները»,–նշել է նա։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձեւավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին եւ իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով։ Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում։
Տնտեսական կապեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը

2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը, որը կազմել է 8,3 տոկոս։ Այս դրական ցուցանիշը մեջբերելով՝ երեկ պաշտոնավարման 100 օրն ամփոփեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակին թվերով։ Կիսամյակային ցուցանիշներից խոսելով՝ նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ճյուղային վերլուծության, տնտեսության աճին նպաստել են առեւտրի եւ ծառայությունների ոլորտը՝ 9,5 տոկոս, իսկ նպաստումը տոկոսային կետով կազմել է 5,3 տոկոս։ Արդյունաբերության ճյուղը կազմել է 6,8 տոկոս, որը տնտեսական աճին նպաստել է 1, 4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը կազմել է 5,8 տոկոս՝ նպաստելով 0,5 տոկոսային կետով։ Զուտ հարկերի ավելացված արժեքը կազմել է 8,7 տոկոս։
Այս տարվա հունվար—հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,3 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ծավալը աճել է 4,3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10,4 տոկոսով։ Աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը՝ շուրջ 4,3 տոկոսով։ Արտահանվել է իրացված արտադրանքի 48 տոկոսը, նախորդ տարվա 45 տոկոսի համեմատ։ Մշակվող արդյունաբերության մեջ բավական մեծ է հագուստի արտադրությունը՝ 50,6 տոկոս։ Նախարարը հարկ համարեց նշել, որ եթե արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է, ապա դա արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ գործընթացի ապահովման արդյունք է։
«Այս տոկոսը թեպետ շատ ավելի բարձր կլիներ, եթե հանքարդյունաբերության ոլորտում անկում չլիներ 11,8 տոկոսով»,–նկատեց նախարարը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024