ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 09:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 05

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8—ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա կարեւորում է այն համատեքստում, որ այսօր հայ—ռուսական հարաբերություններում առկա են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման եւ հստակեցման։ «Արմենպրեսի» հետ զրույցում Նարեկ Մինասյանն ընդգծել է, որ այցը կարեւորվում է նաեւ սեպտեմբերի 1—ին Ադրբեջանի նախագահի՝ Սոչի կատարած այցելության համատեքստում։ «Ռուս—ադրբեջանական հարաբերություններում, թերեւս, տեսանելի է որոշակի դինամիկա, եւ այս համատեքստում բավականին կարեւոր է նաեւ վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա որոշակի հավասարակշռության վերականգնման նպատակով»,–ասել է քաղաքագետը։
Նա հայ—ռուսական օրակարգի կարեւոր հարցերից է համարում նաեւ ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը։ Նրա գնահատմամբ՝ այս հարցը պետք է քննարկումների առարկա դառնա։ «Խնդիրը բավականին կարեւոր է թե՛ ՀԱՊԿ—ի, թե՛ Հայաստանի համար, որը նախագահում է այդ կառույցում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ վերջին շրջանում շահարկումների առարկա էր դարձել այն հարցը, որ Ադրբեջանը հնարավոր է դառնա ՀԱՊԿ—ի անդամ, սակայն, ինչպես տեսանք, Սոչիում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շրջանակներում ՀԱՊԿ—ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ որեւէ հայտարարություն չեղավ։ Ըստ էության, սա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատվական խայծ էր, որը տարածվեց ադրբեջանցի պատգամավորների կողմից, իսկ հետո ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկա դարձրին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, եւ Հայաստան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը։
Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները։
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ կառավարությունը կարեւորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական եւ փորձագիտական աջակցությունը։
Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին։
ՀՀ վարչապետը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան վերջին այցն ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները գնահատում է որպես «համեստ», քանի որ այցի շրջանակում կնքվել են տնտեսական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր, սակայն ռազմատեխնիկական ոլորտում նոր համագործակցության մասին խոսք չի եղել։ «Արմենպրեսի» հետ զրույցում ադրբեջանագետն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստան եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարելի է դիտարկել առնվազն երկու տեսանկյունից՝ մեկն այն է, ինչ ներկայացվել է մամուլին, մյուսը՝ հանդիպման չերեւացող կողմը։
Անդրադառնալով Պուտին—Ալիեւ հանդիպման վերաբերյալ հրապարակված նյութերին եւ հանդիպման շրջանակում հրապարակային հայտարարություններին՝ Տաթեւ Հայրապետյանն ասաց, որ հրապարակային նյութերի, ստորագրված փաստաթղթերի, հնչած հայտարարությունների հիման վրա այցի արդյունքները կարելի է բնութագրել որպես «համեստ», քանի որ կնքվել են համաձայնագրեր առեւտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին, իսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին որեւէ նշում չի եղել։ «Այդ առումով միակ հրապարակային արձանագրումը Իլհամ Ալիեւի ամփոփումն էր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, բայց դա ապագայի մասին չէր, դա անցյալի մասին էր։ Իլհամ Ալիեւը իր խոսքում միայն ավելացրեց, որ հույս ունի ավելացնել այդ ծավալները։ Ղարաբաղյան հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիեւը փորձում էր ավելի կոշտ լինել իր դիրքորոշման մեջ, մինչդեռ Վլադիմիր Պուտինի արձագանքն ամբողջությամբ տեղավորվում էր առկա դիրքորոշման շրջանակում, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–մանրամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։
Նախ՝ այն հարցին, թե ինչու ներկա չի եղել Արցախի անկախության տոնի միջոցառումներին, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը դրանից մեկ շաբաթ առաջ է եղել Ստեփանակերտում։
«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, որ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր։ Ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարծում եմ, այլ մեկնաբանությունները պարզապես տեղին չեն»,–ասել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա անձնական հարաբերությունների խնդիր է։
«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ։ Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը։
«Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն եւ ցանկություն կունենա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024