ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.10.2018, 16:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 12

Երեկ սոցիալական ցանցերում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1—ի գործի ու դրանում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ միացմամբ անդրադարձել է այդ ձայնագրությանը։
«Իմ նախնական գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Արդյոք օրենքով իրավունք ունեցե՞լ է գաղտնալսում իրականացնել։ Ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը։
Դեռեւս օգոստոսի 17—ի հանրահավաքին ես հայտարարել եմ, որ Մարտի 1—ի գործն ընդհանուր առմամբ բացահայտված է, եւ բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,–հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով ձայնագրությունում առկա այն հատվածին, որում, ըստ ձայնագրության, Վանեցյանն ասում է, թե Փաշինյանը հանձնարարել է «փակել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ վարչապետը նշել է, որ մշտապես ասել է ու կշարունակի ասել, որ եթե նախաքննության շահերից բխում է կալանավորել տվյալ անձին, ապա նա կհանձնարարի կալանավորել՝ անգամ, եթե տվյալ անձն իր բարեկամն է։ «Սա է տեղի ունեցածը։ Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն»,–հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում կարեւոր չէ, թե ինչ ազգանուն ունի այն անձը, ում պետք է կալանավորել։
«Ոմանք ուզում են խուսափել պատասխանատվությունից։ Ես դա թույլ չեմ տա՝ անկախ նրանից՝ կլինեմ վարչապետի կարգավիճակում, թե ոչ»,–հայտարարել է նա։
Վարչապետի ուղիղ եթերից որոշ ժամանակ անց մամուլի ասուլիս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 9 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018