ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 02

Օրվա լրահոսը երբեմն կայծակի նման մի լուր է շանթահարում ու տակնուվրա անում մեդիա դաշտը։ Այդպիսին էր Շառլ Ազնավուրի վախճանի մասին գույժը։ Մի պահ թվաց, թե ինչ—որ կայքեր հերթական սենսացիայի հետեւից են ընկած։ Սակայն կարճ ժամանակ անց ցավալի լուրը հաստատվեց…
Կյանքի 95—րդ տարում մահկանացուն կնքեց մեծն Ազնավուրը։ Աշխարհի ամենահայտնի հայորդին։ Մարդ, ում երգերն ու անզուգական ձայնը անքակտելի են 20—րդ դարի ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային երգարվեստից։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Անգամ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն։ Նման ընտանիքում դաստիարակված երեխան ոչ մի րոպե չմոռացավ իր արմատների մասին։ Հենց միայն այն, թե նա ինչ ապրումներ ունեցավ Սպիտակի երկրաշարժի օրերին եւ առաջիններից մեկը օգնության շտապեց փլատակների տակ գտնվող իր արյունակիցներին, բավական է պատկերացնելու, թե ինչ անհուն սիրով էր կապված նա հայ ժողովրդի հետ։ Աղետի գոտու խնդիրներին աշխարհի ուշադրությունը հրավիրելու նպատակով Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկեց տեսահոլովակ՝ Ֆրանսիայի 90 երգիչների ու դերասանների մասնակցությամբ։ Երկրաշարժից տուժածների «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի բազմաթիվ բարեսիրական նախաձեռնություններով քանի—քանի մարդկային ճակատագրեր փրկվեցին։
Էլ ով, եթե ոչ նա Հայաստանի ազգային հերոսների արժանավոր շարքում պետք է իր տեղն ունենար ի նշան հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո։ Նա հետագայում էլ չդադարեց լինել իր ժողովրդի դեսպանն ամբողջ աշխարհում, մինչեւ որ 2009 թ. արդեն պաշտոնապես Հայաստանի նախագահի հրամանագրերով նշանակվեց Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներ է սկսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տնտեսությունը, բիզնեսը լինելու են շունչը պահած վիճակում մինչեւ ինչ—որ միջնաժամկետ հեռանկար ստանա։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն աշխատելու է կառավարության հետ։ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում այդպիսի վստահելի իրավիճակ չունենք։
«Եվ, բացի դա, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձեւավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»,— ասել է Նիկոլ Փաշինյանը (ի դեպ, երեկ նա արդեն հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ)։
Նա հավելել է, որ աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները՝ շեշտելով, որ դրանք, ըստ էության, իրարից մեծապես չեն տարբերվելու, քանի որ հայտնի է, թե ինչի մասին են խոսելու։ «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ես հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության եւ քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերել այս կամ այն ձեւով» ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024