ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 14.11.2018, 11:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [732]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 24

Նախագահը Ժնեւում մասնակցել է համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ—ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD)՝ երկամյա պարբերականությամբ կազմակերպվող համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հոբելյանական՝ տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով։
Մինչ համաժողովի բացումը, հանրապետության նախագահը կարճատեւ զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաեւ վերջերս Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում։
Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաեւ ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։
Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների եւ կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար եւ ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի եւ ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու հնարավորությունները։
Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ նախագահի խորհրդականը մատնանշում է սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտները

Երեւանում մեկնարկած երրորդ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում երեկ սկսվեց Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը։ 
«ԵՏՄ երկրների տեխնոլոգիական բեկում եւ պոտենցիալ հնարավորություններ» լիագումար նիստի ժամանակ հետաքրքիր քննարկում ծավալվեց. պատրա՞ստ են արդյոք ԵԱՏՄ երկրները նոր արդյունաբերական հեղափոխության մարտահրավերներին, ինչպե՞ս ԵԱՏՄ—ն կօգնի իր անդամ երկրներին մրցունակ մնալ, ի՞նչ անել միջազգային շուկա դուրս գալու համար եւն։
Նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը հանդես եկավ իբրեւ համակարգող կոմիտեի նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի բարի կամքի դեսպան։ Նա շեշտադրեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այդ շրջափակումը, որ միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է, եվրասիական տիրույթում միակ խոչընդոտը չէ։  Սրան ավելանում են նաեւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Այն պարագայում, երբ բիզնեսը սիրում է կայունություն։ Ու ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա ծրագրման հստակ հորիզոն։ Այնուամենայնիվ, ըստ Ա. Աբրահամյանի, ԵԱՏՄ—ն ներուժ ունի, եւ ԵԱՏՄ երկրների միավորումը այդ մարտահրավերները հաղթահարելու հնարավորություն է տալիս։ Բանախոսը դա փաստեց ԵՏՄ ներքին շուկայի աճով։
Ավելին՝ եվրասիական շուկայի ներուժը 200 միլիոնանոց է, իսկ դա չի կարող չգրավել այլ երկրների։ «Հենց այդ պատճառով այս համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ— ի անդամ չհանդիսացող երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական սփյուռքից»,—ասաց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ Ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների, իսկ հոկտեմբերի 23—ին արդեն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խորհրդարանական քննարկումների ու քվեարկության հանդեպ ԱԺ—ի ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ—ի դիրքորոշումը ավարտին հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման շուրջ նույնիսկ տեսական բանավեճը։ ՀՀԿ—ն աներկբայելիորեն ցույց տվեց, որ նախանձախնդիր չէ պետակառավարման համակարգի մի շարք կարեւոր հարցերի լուծումներ գտնելու գործում՝ հաշտված խորհրդարանի արձակման փաստի հետ։ Ըստ էության, ՀՀԿ—ն, հրաժարվելով մասնակցել ԸՕ—ի վերափոխմանը, ոչ թե խնդիր ստեղծեց գործադիր իշխանության համար, այլ հարվածեց 2—4—րդ տեղերին հավակնող ուժերին՝ վերջիններին զրկելով ապագա խորհրդարանում հայտնվելու ռեալ շանսից։ Իսկ ահա ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության փաստացի տապալմամբ՝ ՀՀԿ—ն հրաժարվեց պետական կառավարման համակարգի պատշաճ ֆունկցիոնալիզացիան ապահովելու քաղաքական պատասխանատվությունից ու հանրային պարտավորության կատարումից։
ԸՕ—ի փոփոխությունները, ըստ էության, անհրաժեշտ էին 7—րդ գումարման Ազգային ժողովի կազմի բազմազանության ապահովման համար։ Գրեթե հաստատ է, որ առաջիկա շրջանում իշխանության վարկանիշը էականորեն չի նվազելու, եւ Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը կրկնվելու է համապետական մասշտաբով։ Այս տեսանկյունից ԸՕ—ի վերափոխումների խափանումը որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ԱԺ—ի նոր մեծամասնության ձեւավորման վրա, այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, առարկայական դժվարությունների չի բախվելու։ Այդուհանդերձ, լուրջ խնդիր են ունենալու մյուս քաղաքական ուժերը, որոնք սեպտեմբերի 23—ի ընտրություններին անակնկալի եկան։ Այսժամ անցողիկ շեմը հաղթահարեց միայն մեկ կուսակցութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո անցել է մեկ շաբաթ եւ այսօր, համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջի, Ազգային ժողովը պետք է քննարկի նոր վարչապետի թեկնածություն առաջադրելու հարցը։ 
«Ելք» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ինչպես նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, եւ իրենց նպատակն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգն ապահովելն է։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին եւ ԱԺ—ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի։
ՀՀԿ խմբակցությունը վերահաստատել է վարչապետ չառաջադրելու իր դիրքորոշումը։
ՀՅԴ խմբակցությունը իր որոշման մասին կհայտարարի այսօր։
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է ստորագրահավաք, որին միացել է 35 պատգամավոր։ 
Նրանց պահանջը ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելն էր։ Ավելի ուշ ԱԺ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29—ին, ժամը 11։00—ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 7 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018