ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 03

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հաստատել է 2018թ. դեկտեմբերի 9—ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Օրակարգում էր նաեւ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։ Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ըստ օրենսդրության, կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու կարող են առաջադրել։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26—ից։ «ԿԸՀ—ն կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14—ը, ժամը 18։00—ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ—ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19—ը, ժամը 18։00—ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26—ից դեկտեմբերի 7—ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12–օրյա ժամկետ»,–ասել է Տիգրան Մուկուչյանը։ Նա նշել է, որ տեսախցիկների տեղադրումը ԿԸՀ—ի գործառույթը չէ, սակայն, աշխատանքներ տարվում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ։
Տիգրան Մուկուչյանը նշել է, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար. «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր, ապա այժմ ունենք ընդամենը 40 օր»։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024