ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 13

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանն ու միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը եւ տիկին Բրիժիտ Մակրոնը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղեւորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ եւ տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից եւ «Լռության րոպեից» հետո հնչել է ՖՀ օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը։ Ուսանողներն ընթերցել են 1918թ. նոյեմբերի 1—ին գրված տեքստը՝ զուգակցված երաժշտական կատարումներով։ Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը։ Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին եւ, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին՝ որպես հավաքական վերածննդի նշան։
Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։
Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողովին»

Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Մենք այստեղ ենք հավաքվել՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100—ամյակը։ Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը եւ արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը։
Այսօր մենք՝ որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին։
Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին եւ հաղթանակին։ Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, եւ ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը։
Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական եւ ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ եւ պարտվողներ։ Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում։ Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք եւ ավերածություններ։
Եվ չնայած մեր միասնական ջանքերին եւ նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են։
Թեեւ հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը՝ այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար։ Հետա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018