ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 15

Երեկ 6-րդ գումարման ԱԺ-ում վերջին անգամ տեղի ունեցավ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում ընտրողների ցուցակների կազմման, հրապարակման եւ դրանց հետ տարվող աշխատանքների վրա։ «Խնդրում եմ՝ հնչեցրեք, արվո՞ւմ է, արվե՞լ է եւ արվելո՞ւ է արդյոք ամենը, որ այս ընտրություններին ցուցակները հասցնենք կատարյալի։ Լինելո՞ւ են արդյոք դրանցում խնդիրներ, իրականում բացակայողներ, չհաշվառվածներ, կրկնակի գրանցումներ, այլ հասցեների վրա գրանցումներ։ Բոլոր ժամանակներում ոչ իշխանական ուժերը իրենց ընտրական գործընթացում ներգրավվածության ջանքի 80 տոկոսը դրել են գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, մնացածը նոր՝ քարոզչության։ Սակայն դա պետության պարտականությունն է եղել»,–նկատեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նա, ով կարող է մտնել մի տեղամաս եւ այնտեղ ստվեր գցել, իր համարժեք պատասխանը կստանա։ Նա վստահեցրեց, որ ընտրական ցուցակների վրա թե՛ ՏԻՄ, թե՛ ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է, եւ այժմ էլ կատարվում է։ «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ աշխատում են ցուցակների վրա, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ։ Պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից, եւ թաղման բյուրոների հետ ուղիղ աշխատանք չի եղել, որոնք տիրապետում են առաջնային ինֆորմացիային։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,–ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ կատարյալ ցուցակը չափելի չէ, սակայն իրենք անընդհատ ձգտում են կատարելության, եւ այդ ուղղությամբ, միանշանակ, աշխատանք տարվում է։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանից ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ակտիվ ներգրավված է լինելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Ավելին, նա կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ամենակատիվ դերակատարը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քաղաքական հակառակորդների կողմից հնչեցվող այն քննադատությանը, թե ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ, այնպես էլ այս դեպքում կուսակցության հաղթանակը պայմանավորված է միայն Ն. Փաշինյանի գործոնով։ «Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնակատարը չափազանց սիրված է ժողովրդի կողմից։ Նա հեղափոխության առաջնորդն է, հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության վարչապետը, եւ միամտություն է կարծել, որ որեւէ ուժ իրեն կարող է այնպիսի ճոխություն թույլ տալ, որ կհրաժարվի մարտավարական այն հնարքից, որն իրեն առավելագույն օգուտ կբերի։ Այդ ամենով հանդերձ՝ Փաշինյանի շուրջը մշտապես եղել են եւ կան կոնկրետ մարդիկ, կոնկրետ թիմ՝ իրենց դերակատարմամբ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր գործն է անում»,–նկատեց Միրզոյանը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ քարոզարշավի ընթացքում բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են նախընտրական ցուցակում եւ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը, կարող են զբաղվել նախընտրական քարոզչությամբ, որքանով թույլատրում է օրենքը։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն կարող աշխատանքին զուգահեռ մասնակցել քարոզարշավին, ապա անհրաժեշտաբար կգնան արձակուրդ։ Անձամբ Միրզոյանը չի պատրաստվում մեկնել արձակուրդ, առավել եւս մտադիր չէ շատ ակտիվ զբաղվել քարոզարշավով։ Նշենք, որ նա առաջադրվելու է Շենգավիթ եւ Մալաթիա—Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատեղամասում, որտեղից նախորդ անգամ եւս ընտրվել էր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կառավարություններն աջակցություն կտրամադրեն Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ 
Այդ նպատակով երեկ ստորագրվեց ՀՀ կառավարության, ԵՄ—ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող հուշագիրը։ Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնելու թափանցիկ եւ վստահելի ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ ՀՀ կառավարությունը ծրագրին կցուցաբերի 700 հազար դոլար, ԵՄ—ն՝1.5 մլն եվրո, Գերմանիան՝ 0.7 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը՝ 0.5 մլն ֆունտ ստերլինգ եւ Շվեդիան՝ 1.5 մլն շվեդական կրոն դրամական օժանդակություն։
Ծրագրի թիրախում են հետեւյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017 թվականի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառման ապահովումը, քվեարկության օրը ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակման ապահովումը՝ 2 հազար ընտրատեղամասերից շուրջ 1500—ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, ընտրողների գրանցման գործընթացն ու ընտրողների իրազեկման բարելավումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ—ին աջակցելու միջոցով, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց եւ երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացումը։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 7 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել է. այն կվերսկսվի 2019 թվականին։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում առկախումը պատճառաբանեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով։
«Երբ ավարտենք նախորդ խոշորացումների թերությունների ուսումնասիրումը, գործընթացը կշարունակվի։ Համայնքների խոշորացումը գործիք է, որպեսզի բնակիչներին մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ։ Եթե մենք մինչ խոշորացման գործընթացն ունեինք 915 համայնք, ապա հիմա ունենք 502։ 52 խոշորացված համայնքներում ընդգրկվել է նախկին 465 համայնք»,–ասաց նա։
Գիլոյանի խոսքով՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը կարելի է համարել ավարտված։ «Խոշորացման գործընթացում համայնքների կողմից հնչած դժգոհությունները մասամբ սուբյեկտիվ են, մասամբ՝ օբյեկտիվ։ Մենք ընդունում ենք, որ իրազեկման գործընթացում միգուցե թերացել ենք, բայց ռեֆորմը ինքնըստինքյան որեւէ թերություն չունի»,–նշեց նա։
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետն ընդգծեց, որ 52 արդեն խոշորացված համայնքներում, ճիշտ է, մոտ 1000 աշխատատեղ է կրճատվել, բայց դրա փոխարեն ավելացել է 803 նոր հաստիք։ «Դրանք հիմնականում ավելացել են ծառայություններ մատուցող հիմնարկներում։ Օրինակ՝ մանկապարտեզներում նոր խմբեր են բացվել, խոշորացված համայնքներում անասնաբույժի հաստիքներ են ավելացել, եւ այլն։ Ինչքանո՞վ է օբյեկտիվ, որ փոքր կամ միջին համայնքները տարեկան իրենց հասանելիք ընդհանուր բյուջեով պահում էին հաշվապահ, քարտուղար։ Այդ վարչական հաստիքները կրճատվել են, կարելի է ասել՝ վերաիմաստավորվել են ավելի լայն ծառայություն մատուցող հաստիքների։ Հետո տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ նոյեմբերի 14—ը՝ ժամը 18—ը։
Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների 2 դաշինք։
«Իմ քայլը» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշել է, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով։ «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ։ Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության եւ Ազգային ժողովի անդամները»,–մանրամասնել է Կոստանյանը։
Նա շեշտել է, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ. «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը։ Մասնավորապես, Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»։
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը. «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»։ Դաշինքի առաջին հինգ անուններն են՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018