ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի հետ։
Ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով։
Նախագահ Սարգսյանը եւ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաեւ հայ—իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին։ Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ կարեւորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար։
Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ եւ ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին։
Գիտաժողովին մասնակցել են նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44—րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Մենք ըստ էության լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը, եւ ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը։ Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրությունները։ Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Այս առումով, ես ուզում եմ ընդգծել, երեկ Ազգային ժողովում նույնպես ասացի, որ մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը։ Մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր քաղաքական եւ քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել։ Պետք է բացառել եւ այս ընտրություններում արմատախիլ անել այն երեւույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու։ Մեր ընտրություններում միշտ եղել է, չակերտավոր ասած, ասողների ինստիտուտը, ովքեր ասում են՝ ում օգտին պետք է քվեարկել։ Այդ երեւույթը պետք է իսպառ բացառել, եւ ընտրողների որոշումները պետք է ձեւավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում։ Ո՞րն է մեխանիզմը որեւէ ընտրություն կատարելու, ո՞րն ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018