ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 20:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 29

Արցախը հայերիս համար դարեր շարունակ մեր կոտրված մեջքը շտկելու հնարավորություն է, կամք, երաշխիք, ազգային արժանապատվություն։ Մեր ազգային նպատակներին ի վերջո հասնելու սրտապնդումն է։ Մեր շնչառությունն է՝ բառիս բուն իմաստով։ Արցախի խնդրի հարցում ինչ քայլեր են ուզում ձեռնարկել այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով մտնել։
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս առումով «ազգ—բանակի» գաղափարն է շեշտադրում եւ խոստանում է անզիջում լինել. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում։ Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է։ Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ։ Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»։ ՀՀԿ—ի համոզմամբ, միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «ազգ—բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին։ Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից։ Չի՛ կարող լինել միակողմանի զիջում։ Այո՛, հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է։ Բայց ՀՀԿ—ն կտրականապես դեմ է «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետեւ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնածավալ պատերազմի վտանգը։ Քաղաքական այս ուժը ջանքերն ուղղելու է միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը։ Արցախի սոցիալ—տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն։ ՀՀԿ—ն հայցում է ընտրողի քվեն՝ Արցախի անվտանգ ապագան ու կայուն զարգացումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում երեկ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։
Նա նշել է, որ հատկապես տպավորված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, եւ այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։
«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր»,–ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու եւ շարունակելու հայ—գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ 
Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ։ «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել են նաեւ մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձեւավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաեւ զբոսաշրջության ոլորտում գործակցության մասին, ինչպես նաեւ մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ բոլոր պոտենցիալ օրինախախտները իրենց տեսադաշտում են

Ազգային անվտանգության ծառայությունը ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մեր տեսադաշտում կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց նշեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ այսպես կոչված՝ «արջի ծառայություններ» մատուցող տարբեր փոքր խմբեր են տարբեր տարածքներում։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում, որ նման արկածախնդրության ոչ ոք չգնա, որովհետեւ մեր ձեռքերը երկար են, եւ մենք ամեն ինչ տեսնում ենք»,–նշել է Վանեցյանը։
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի են «արջի ծառայություն» մատուցում այդ մարդիկ, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Տարբեր, օրինակ՝ ռեյտինգային թեկնածու է, իր ընկերներին հավաքել է, մտածում են ինչպես անեն, որ շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Քրեական օրենսգիրքն ասում է, որ ընտրակաշառքի խոստումն արդեն քրեորեն պատժելի արարք է։ Հենց կհասնենք այդ փուլին, երբ կլինի կոնկրետ խոստում, այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության։ Ոստիկանությունն այդ առումով ավելի առաջնային գծում է, ոստիկանությունն է այդ գործունեությունն իրականացնում, եւ ես համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այնքան ուժ ու հնարավորություն ունի, որ կարողանա կանխել նման դեպքերը։ Բայց, եթե մեզ հայտնի կդառնան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 229 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024