ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 07

Այսօր Հայաստանի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցն է։ Բնական արհավիրքը խլեց 25 հազարից ավելի մարդու կյանք, 500 հազարը մնաց անօթեւան։
Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում՝ 9 բալ, Կիրովականում՝ 8 բալ։
Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 
Այդ օրերին ամբողջ աշխարհը համախմբվեց՝ Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից ժամանում էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։
Երկրաշարժից հետո մեր բառապաշարը համալրվեց «աղետի գոտի» դաժան արտահայտությամբ։ Աղետյալ գոտի, որը վերակառուցելու համար, փաստորեն, երեք տասնամյակը չբավարարեց։ Կարելի է նշել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ, սակայն իրականությունն այն է, որ հարյուրավոր ընտանիքներ դեռեւս չունեն բնակարաններ, ապրում են տնակներում, ծանր սոցիալական պայմաններում։ Զարգացման նոր ուղի բռնած մեր հանրապետությունում ապագա կառավարության առաջնահերթությունների շարքում ամենակարեւորներից մեկը պետք է դառնա «աղետի գոտի» հասկացությունը արագ տեմպերով եւ մեկընդմիշտ մեր բառապաշարից հանելը։ Սա նաեւ հոգու պարտք է այն հազարավոր զոհվածների առջեւ, որոնց ժառանգներն այսօր, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում են ապրել ու արարել իրենց բնակավայրերում։

 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 1 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։
Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առեւտուրը, էներգետիկան, թվային օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման եւ ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաեւ միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ 
ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաեւ կազմակերպության գործունեության ընթացիկ եւ կազմակերպչակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կայացած ժողովրդավարական երկրներում նախընտրական քաղաքական բանավեճերը ընդունված երեւույթ են։ Մեզանում նույնպես քաղաքական դաշտում հետզհետե արմատավորվում է այն միտքը, որ այդ մշակույթը օրենսդրորեն ամրագրելու ժամանակն է։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նման կարծիքներ են հայտնել նաեւ բանավեճին մասնակից այլ քաղաքական ուժերի առաջնորդներ։
Նախօրեին Հանրային հեռուստատեսության ստուդիայում կազմակերպված բանավեճը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից բոլոր 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, դարձավ առաջին ծիծեռնակը քաղաքական նոր մշակույթ որդեգրելու ճանապարհին։ Նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մոտեցումները, դիրքորոշումները երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսական, սոցիալական, կրթամշակությաին խնդիրների վերաբերյալ եւ, ամենակարեւորը, թե ինչ լուծումներ են տեսնում։
Համոզեցին, թե ոչ հեռուստադիտողին, վերջինս ինքը կորոշի։ Բանավեճի վերաբերյալ արդեն հնչել են բազմաթիվ տեսակետներ, առանձնացվել են «հաղթողներն» ու «պարտվողները», սակայն էականն այն է, որ քաղաքական գործընթացները մեր երկրում դառնում են ավելի թափանցիկ, դուրս են բերվում կուլիսային, ներքին պայմանավորվածությունների դաշտից, երբ ընտրողին հնարավորություն է ընձեռվում «գործի մեջ» տեսնելու այն քաղաքական գործիչներին, որոնց ինքը պատրաստվում է վստահել իր ու իր մերձավորների ճակատագիրը առաջիկա հինգ տարիներին։ 
Սա հույս է ներշնչում, որ մեր երկրում իրոք լավ հիմք է դրվում քաղաքական դիսկուրսի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018