ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 02

Բեռլինում տեղի է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ եւ ԵՄ դրոշները, եւ կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել պատվո պահակախմբի զինվորները եւ զինվորական նվագախումբը։ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է պատվո պահակախմբի ստուգայցի։
Ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ—գերմանական բարեկամական համագործակցությանը։ Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը՝ ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024