ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 18:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 29 » 2020թ. արտադրվող էլէներգիան կարող է ավելանալ 5 անգամ
18:35
2020թ. արտադրվող էլէներգիան կարող է ավելանալ 5 անգամ
Վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնադրամը հրատարակել է ուսումնասիրությունները
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հինադրամը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսումնասիրություններ էր իրականացրել եւ դրանք ամփոփել հավաքածուում։ Հրատարակության շնորհանդեսը երեկ կայացավ։ Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հավաքածուն ներառում է վերականգնվող էներգետիկայի ուղեցուցային ծրագիրը, փոքր հիդրոկայանների զարգացման սխեման, արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ եւ մի շարք այլ նյութեր (այսօր սրանց մանրամասն չենք անդրադառնա, քանզի «ՀՀ»—ն արդեն ներկայացրել է)։ Միջոցառման նպատակներն են՝ մեծացնել մասնավոր սեփականություն համարվող եւ մասնավոր հիմունքներով օգտագործվող–վերականգնվող էներգիայի արտադրության դերը, հեշտացնել ոլորտում ներդրումների ներգրավումը եւ հայտնաբերել ոլոտի հավանական ներդրողներին։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես եւ ֆինանսապես շահավետ վերականգնվող էներգիայի ներուժը, ինչպես նաեւ սահմանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչեւ 2013թ.), միջնաժամկետ (մինչեւ 2015թ), եւ երկարաժամկետ (2020թ.եւ հետո)՝ հեռանկարում։
Ուղեցույցը համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ եւ աղքատ է հանածո վառելիքով։ Մեր երկիրը հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի եւ գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ։ Սակայն, ինչպես նշված է ուղեցույցում, Հայաստանը կարող է օգտվել երկրում առկա վերականգնվող էներգիայի զգալի պաշարներից, որոնք եւ կարող են օգտագործվել արդի էներգետիկայի երեք հիմնական ոլորտներում. 1. էլեկտրական էներգիայի արտադրություն, հիմնված հիդրո եւ հողմա էներգետիկայի, արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի եւ երկրաջերմային (գեոթերմալ) ու կենսազանգվածի աղբյուրների վրա։ 2. Ջերմային էներգիայի արտադրություն՝ հիմնված ջերմային պոմպերի, արեգակնային ջրատաքացուցիչների եւ կենսազանգվածի էներգիայի աղբյուրների վրա։ 3. Տրանսպորտ (շարժիչային վառելիքի այրում)՝ հիմնված կենսազանգվածից եւ /կամ կենսաթափոններից ստացված շարժիչային վառելիքների վրա։
Համաձայն ՎԷԶՈւԾ—ի հիմնական արդյունքների, 2020թ. Հայաստանում վերականգնվող աղբյուրների օգտագործման հիման վրա արտադրվող էներգիան ներկայիս մակարդակի համեմատ կարող է հնգապատկվել։ 2010թ. վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա Հայաստանում արտադրվել է մոտ 310ԳՎտժ էներգիա, 2015թ. այս ցուցանիշը կարող է կազմել մոտ 740ԳՎտժ եւ 2020թ. հասնել մինչեւ 1500 ԳՎտժ մակարդակի։ «Կարեւոր է շեշտել, որ այսպիսի զարգացումը մեծապես պայմանավորված է նախ եւ առաջ քաղաքական բնույթի որոշումներով եւ միջոցառումներով եւ հետո միայն տեխնիկական բնույթի լուծումներով»,—նշված է ուղեցույցում։
ՎԷԶՈՒԾ—ի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները հանգեցնում են հետեւյալ հիմնական արդյունքին. Էներգետիկ ոլորտ ՎԷ ներթափանցման մակարդակի համար ազգային թիրախ են հետեւյալ ցուցանիշները. 2013թ.՝ 2.4%, 2015թ—ին՝ 3.1% եւ 2020թ—ին՝4.9% (դիտարկումների հիմնական սցենար)։ Ընդ որում, եթե հաշվի են առնվում միջին եւ մեծ հզորության հիդրոկայանները, ինչպես նաեւ կենսազանգվածը, ապա ՎԷ ներթափանցման մակարդակի համապատասխան ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 17%, 15% եւ 16%։ Ուղեցուցային ծրագիրն առաջարկում է մինչեւ 2013թ. կառուցել կենսաէթանոլ արտադրող հզորություն տարեկան մոտ 18 հազ. տ. ծավալով։ Այն կապահովի Հայաստանում այրվող ամբողջ բենզինի ծավալին կենսաէթանոլի 10% խառնումը, ինչը 10%—ով կնվազեցնի բենզինի ծավալների ներկրումը։ Ընդ որում, համաձայն ՎԷԶՈՒԾ կանխատեսումների, բենզինի սպառումը Հայաստանում եկող տասնամյակում չի աճի, իսկ շարժիչային վառելիքի պահանջարկի աճը հիմնականում կապահովվի բնական խտացված գազի միջոցով։ Հետեւաբար, կենսաէթանոլի արտադրությունը կմնա միեւնույն մակարդակի վրա՝ բենզինի հետ 10% պարտադիր խառնման մակարդակին։ 2020թ.—ից հետո Հայաստանում կենսաէթանոլով մեքենաների տորմիղի ձեւավորումը թույլ կտա կենսաէթանոլի արտադրությունը հասցնել մինչեւ 100 հազ. տ. տարեկան ծավալների, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել մինչեւ 85% կենսաէթանոլ պարունակող շարժիչային վառելիք։ 2020թ. Հայաստանում էլեկտրամոբիլների տորմիղի ձեւավորումը, ինչպես նաեւ էլեկտրական գծային տրանսպորտի զարգացումը (Երեւան եւ միջքաղաքային տրանսպորտ) համալիր դրական ազդեցություն կունենա ոչ միայն էներգետիկ համակարգի վրա, այլեւ հանրապետության ընդհանուր էներգետիկ անվտանգության բարելավման տեսանկյունից, քանի որ. 1. Կնվազի ներկրվող ՀՀ շարժիչային վառելիքներից հանրապետության 100% կախվածությունը, 2. կապահովվի էլեկտրական բեռի օրական կորի հավասարեցումը՝քանի որ էլեկտրամոբիլների մեծ մասը իրենց մարտկոցները լիցքավորելու են գիշերային ժամերին՝ էլեկտրական բեռի նվազագույն մակարդակի ժամանակ։ Այս հանգամանքը կբարձրացնի Հայաստանում նոր տեղակայված էներգետիկ հզորությունների աշխատանքի արդյունավետությունը, 3. Հանրապետությունում, առաջին հերթին, Երեւանում էականորեն կնվազի ջերմոցային գազերի արտանետումը՝ առնվազն տարեկան 1 մլն տոննա CO2 համարժեք։ Բացի այդ, էականորեն կնվազեն մթնոլորտ արտանետվող այրման վնասակար նյութերի ծավալները, ինչը կհանգեցնի մեր երկրի խոշոր քաղաքներում բնապահպանական իրավիճակի բարելավմանը։
Ուղեցույցում նշվում է նաեւ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը խոչընդոտող արգելքների մասին։ Օրինակ՝ 1. Փոքր ՀԷԿ—երի եւ հողմաէներգետիկ ծրագրերի հետ կապված թույլատվությունների ստացումը ավելորդ բարդեցված է։ Թույլատվությունների ստացումը պետք է համակարգված լինի տարբեր տեսչությունների միջեւ։ էականորեն պետք է աճի գործավարության թափանցիկությունը, կրճատվի ընթացակարգերի տեւողությունը։ 2. Առկա են ներդրումների ռիսկերի պատշաճ բաշխման հարցում որոշ խնդիրներ։ Այսպես, ջրօգտագործման թույլտվության ընդամենը երեք տարի ժամկետով վավեր լինելու հանգամանքը, էներգիայիվաճառքի պայմանագրի ձգձգումը եւ այլն։ 3. Թեեւ ՓՀԷԿ—երի եւ հողմակայանների հիմնական սարքավորումները՝ տուրբինները եւ հողմակները ազատված են ԱԱՀ—ից եւ մաքսատուրքից, այսուհանդերձ, օրենսդրությունը հատկապես չի մատնանշում, որ ՎԷ այլ սարքավորումները, օրինակ՝ գեներատորները կամ ղեկավարման համակարգերը նույնպես ազատված են հարկումից։ Այսպիսի իրավիճակը անհարկի կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։
Հիմնադրամի տնօրենը շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների ալմանախում չափազանցված ոչինչ չկա, ավելին՝ թվերը նույնիսկ փոքր—ինչ նվազեցված են, քանզի նպատակը իսկապես իրատեսական ծրագրեր ունենալն է։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 615 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024