ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 28 » ԱԱԾ—ն մանրամասներ է հայտնել /ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածների պահման վայրեր/
10:36
ԱԱԾ—ն մանրամասներ է հայտնել /ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածների պահման վայրեր/

Հուլիսի 27—ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը գտնվում է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ձերբակալվածների պահման վայրում։ ՀՀ ԱԱԾ—ն մանրամասներ է ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամի ձերբակալման փաստի առնչությամբ։ 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը եւ շինությունները 2016թ. հուլիսի 17—ին զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27—ին՝ ժամը 19.50—ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30—ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան)։ Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38—219—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ։
«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից։ Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո—մանկավարժ»,–ասված է պարզաբանման մեջ։
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր եւ առանձնազրույց ունեցել Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի հետ։
Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ։ Արդյունքում՝ Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաեւ ռադիոընդունիչ։
Դրանից հետո, պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ եւ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ։
Երեկ քրեական գործ է հարուցվել նաեւ Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի նկատմամբ՝ անօրինական կարգով սառը զենք պահելու համար։ Վերջինս ձերբակալվել է։ Նրան եւս ոստիկանության Շենգավիթի բաժնում այցելել են ու տեսակցել ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչները։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լեւոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը։
Հուլիսի 26—ի լույս 27—ի գիշերը հրազենային վիրավորում ստացած զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռեւս լուծված չէ՝ պայմանավորված նրա առողջական վիճակով։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով. անջատվել է նրա արհեստական շնչառական ապարատը, շնչում է ինքնուրույն։ Նա հացադուլ է հայտարարել եւ հրաժարվել է ցավազրկող դեղորայքից։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, եւ այնտեղ գտնվող՝ զինված խմբի մյուս վիրավորված եւ կալանքի տակ գտնվող անձանց։
Հուլիսի 27—ին իրավապահներին էին հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը։ Նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը «Արմենպրեսին» ասել է, որ վերջիններս ներգրավված են որպես կասկածյալ, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը՝ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում։ Պաշտպանը նշել է, որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի։
Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող՝ զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի հարազատները նոր փաստաբաններ են վարձել՝ հրաժարվելով հանրային պաշտպաններից։ Այս մասին «Արմենպրեսին» ասել են նրանց հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանն ու Լյուդվիգ Ավետիսյանը։
«Ես ներգրավված եմ եղել որպես հանրային պաշտպան, որքանով տեղեկացել եմ, Աշոտ Պետրոսյանի հարազատները նոր փաստաբանների հետ պայմանագիր ունեն։ Երբ վարույթ իրականացնող մարմինը տեղեկացնի ինձ, անմիջապես հանրային պաշտպանի գործունեությունը կդադարեցվի»,–ասել է Աշոտ Պետրոսյանի պաշտպան Մերի Ալավերդյանը։
Հարցին ի պատասխան, թե ինչպես է Աշոտ Պետրոսյանի առողջական վիճակը՝ հանրային պաշտպանը նշել է. «Դատապարտյալների հիվանդանոցում է, զույգ ոտքերին վնասվածքներ կան։ Համենայն դեպս, ինձ հետ հաղորդակցվելու ընթացքում գիտակցությունը տեղն է եղել»։ Պաշտպանը տեղեկացրել է, որ մինչ այս պահը Աշոտ Պետրոսյանը պահպանել է լռություն եւ չի ծանոթացել որեւէ փաստաթղթի հետ։ «Եղել են լուռ ցուցմունքներ, փաստաթղթերի չի ծանոթացել, միայն ցանկացել է, որ հանրային պաշտպան Ալավերդյանն իր կողքին լինի որպես փաստաբան ու բոլոր փաստաթղթերը տրամադրեն ինձ»,–հավելել է Մերի Ալավերդյանը։
Հովհաննես Հարությունյանի հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը եւս հայտնել է, որ հնարավոր է այլ պաշտպան ներգրավվի գործում։ «Ես պաշտպանն էի, բայց այսօր կարող է ինձնից հրաժարվել, եթե ուրիշ պաշտպան ներգրավվի, ես էլ իր պաշտպանը չեմ լինի»,–ասել է Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Հովհաննես Հարությունյանի հարազատները երեկ այլ պաշտպան են վարձել։
Անդրադառնալով Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին՝ փաստաբանը նշել է, որ ունի հրազենային վիրավորում, գամված է անկողնուն, բայց շփվում է, խոսում։ hhpress.am
Գ. Կ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024